ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը:
Նորայր Մեհրաբյանը տասնամյակներ շարունակ ծառայել է հայկական պարարվեստին՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելով աշխարհի տարբեր բեմերում։
Պարարվեստի անվանի գործիչն իրականացրել է 5 տասնյակից ավելի խորեոգրաֆիկ բեմադրություններ, որոնց թվում՝ Բեթհովենի «Դաշնամուրային վարիացիաները», Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Շոստակովիչի «Թզուկի երազը», Ռոսսինիի «Տարանտելան», Օրֆի «Կարմինա Բուրանան», Սայաթ-Նովայի «Աշխարհումս», «Էշխեմեդ», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Վաղարշապատի պար», Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն», Երանյանի «Կիլիկիա», Խաչատրյանի «Սուսերով պար», «Վարդագույն աղջիկներ», «Գարուն -Երևան», «Ուզունդարա», «Լեզգինկա», «Շալախո», «Վալս», «Ռուսական պար», «Լեռնեցիներ» պարերը, Վ. Հայրապետյանի «Յոթ աստվածներ» և Էլբերտի «Գրիգոր Լուսավորիչ», Սաթյանի «Լիլիթ» ռոք-օպերաները:
Նա մարմնավորել է 15 կերպար, որոնց թվում՝ Կարենի կերպարը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում, ծաղրածուի կերպարը՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետում, փեսացուն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» բալետում, Պաոլոն՝ Պյոտր Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» բալետում, ծաղրածուն՝ Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» բալետում, Բազիլ՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետում, Տիբալտ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետում և այլն:
Նորայր Մեհրաբյանը հանդես է եկել նաև Լենինգրադի խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խմբում: Նա «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի հիմնադիրն է, եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ, ինչպես նաև աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում` մարմնավորելով գլխավոր դերեր:
Նորայր Մեհրաբյանը կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում, հրավիրվել ու աշխատել է համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարի խմբերի հետ։
Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալներով և այլ պարգևներով:
Շնորհավորում ենք սիրելի արտիստին հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և ստեղծագործական ներշնչումներ, որոնք իրականություն կդառնան Հայաստանի պարային կոլեկտիվների կատարմամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան