ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամներին՝ նախագահ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ոլորտի զարգացման և առաջնահերթությունների սահմանման հարցում ջանքերի համադրումը. «Պետությունը կարևորում է գրահրատարակչության խթանումն ու ոլորտի զարգացումը։ Այս նպատակով պետք է միասնաբար աջակցենք ընդհանուր անելիքներին»։
Հանդիպմանը մասնակցող հրատարակիչները ներկայացրել են ոլորտի խնդիրները և որպես համընդհանուր առաջնահերթություն՝ կարևորել ընթերցանության հմտությունների զարգացումը հանրակրթական դպրոցներում, մշակութային, կրթական բովանդակությամբ գրքերի առկայությունը դպրոցական գրադարաններում, ընթերցանության խթանմանը միտված միջոցառումների անցկացումը և այլն։
Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային գրականության արժեքավոր նմուշներ տպագրելու հնարավորության, Հայաստանի գրքի շուկան ըստ միջազգային պահանջների չափելի դարձնելու, գրքերի՝ թվային տիրույթում տեսանելի դարձնելու, միջազգային շտեմարաններին անդամակցելու և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…