Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։ Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։
Այն ներկայացնում է պատմություններ, որոնք արտացոլում են հասարակության ներքին փոփոխությունները, մարդու հոգևոր և գեղագիտական փնտրտուքը, նրա դավանած արժեքներն ու մտահոգությունները։ Հայկական կինոն ևս անցել է ժամանակի փորձությունները, ունեցել է փառավոր ավանդույթներ և արժանավոր վարպետներ, որոնց ստեղծագործությունները դարձել են մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
Այսօր՝ փոփոխվող աշխարհի և նոր տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում, կինոն կանգնած է նոր մարտահրավերների ու նոր հեռանկարների առաջ։ Այդ գործընթացում կարևոր է ստեղծագործական ազատության, ուրույն մտածողության և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանումը։ Վստահ ենք, որ այժմ ստեղծագործող հայ կինոգործիչները կշարունակեն համադրել ավանդույթներն ու նորարարությունը՝ ստեղծելով գործեր, որոնք արժանիորեն կգնահատվեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին՝ կարևորելով վերջինիս նշանակությունը մշակույթի զարգացման, միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության խթանման գործում։ Եվ այս մոտեցմամբ են պայմանավորված նաև այն օրենսդրական բարեփոխումներն ու աջակցության տարատեսակ ծրագրերը, որոնք միտված են կինեմատոգրաֆիայի ոլորտի բարելավմանը և մրցունակ արվեստի գործերի ստեղծմանը։
Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտություն եմ հայտնում կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչներին՝ ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, օպերատորներին, պրոդյուսերներին և ստեղծագործական, տեխնիկական ողջ համայնքին՝ իրենց նվիրված աշխատանքի և արվեստի հանդեպ ունեցած պատասխանատվության համար։ Մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ, թող կինոն շարունակի լինել մեր ժամանակի կենդանի վկայությունը և նպաստի ազգային մշակույթի վերելքին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Հարգելի գործընկերներ, Ուզում եմ մի հարց բարձրացնել, որն ամեն օր տեսնում ենք մեր դասարաններում: Հաճախ աշակերտի համար դասի նպատակը դառնում է ոչ թե թեման հասկանալը, այլ լավ գնահատական ունենալը: Մենք…
Հանրակրթության նոր չափորոշիչը (ՀՊՉ) տարրական դպրոցում շեշտադրումը տեղափոխում է «ի՞նչ սովորեցնել»-ից դեպի «ինչպե՞ս սովորեցնել», որպեսզի ձևավորվեն անհրաժեշտ կարողունակությունները: Այս համատեքստում գործիքակազմի ճիշտ ընտրությունն առանցքային է: Ահա այն հիմնական գործիքները, որոնք…
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց