ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության նախագիծը

Դեկտեմբերի 25, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություն կատարելու նախագիծը:

2025-2026 ուսումնական տարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների 1-11-րդ դասարաններում, իսկ Տավուշի մարզում՝ բոլոր դասարաններում։ Հաշվի առնելով նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, նախարարության ենթակա կառույցների իրականացրած մշտադիտարկումների և ստուգումների արդյունքները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների և ծնողների ներկայացրած առաջարկությունները՝ չափորոշիչը խմբագրվել է՝ այն դարձնելով առավել հստակ և ճկուն ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման առումով։

Չափորոշչի ուսումնական բնագավառները, ծրագրերի բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեք), ինչպես նաև սովորողների ուսումնառության վերջնարդյունքները մնացել են անփոփոխ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության ապահովման ռազմավարական նպատակին:

Փոփոխության հիմնական ուղղությունները՝

  • ուսումնական պլան կազմելու կարգավորումները՝ ավելի ճկուն,
  • ավագ դպրոցում հիմնական և նպատակային ծրագրերով կրթության կազմակերպման հստակեցում,
  • կարգավորումներ մասնագիտացված և հատուկ դպրոցների վերաբերյալ,
  • սովորողի ծանրաբեռնվածության կառուցվածքի փոփոխություն:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 3-ը. կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…