ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ

Դեկտեմբերի 23, 2025
Սպորտային լուրեր

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային խմբերի դպրոցականների միջև:

Ներկայացնում ենք երկրորդ օրվա արդյունքները.

1-ին տարիքային խումբ`

  • Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)-Տավուշ (Պտղավանի միջնակարգ դպրոց)՝ 2:0,
  • Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց) -Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)՝ 2:1,
  • Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Սյունիք (Կապանի N 13 հիմնական դպրոց)՝ 1:2,
  • Արագածոտն (Աշտարակի հիմնական դպրոց)-Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)՝ 0:2:

2-րդ տարիքային խումբ`

  • Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)-Շիրակ (Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:1,
  • Արմավիր (Արազափի միջնակարգ դպրոց)-Տավուշ (Խաշթառակի միջնակարգ դպրոց)՝ 2:0,
  • Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Արագածոտն (Արագածի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:0,
  • Կոտայք (Աբովյանի N 10 հիմնական դպրոց)-Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)՝ 1:2:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն