ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի առցանց քվեարկություն

Դեկտեմբերի 22, 2025
Սպորտային լուրեր

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի քաղաքացիների առցանց քվեարկության արդյունքում։
 

2025 թվականի մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրված են հետևյալ մարզիկները՝
 

  • Արսեն Հարությունյան՝ ըմբշամարտ
  • Էդուարդ Սպերցյան՝ ֆուտբոլ
  • Ալեքսանդրա Գրիգորյան՝ ծանրամարտ
  • Գարիկ Կարապետյան՝ ծանրամարտ
  • Էմմա Պողոսյան՝ ծանրամարտ
  • Գոռ Սահակյան՝ ծանրամարտ
  • Արթուր Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Համլետ Մանուկյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Մամիկոն Խաչատրյան՝ սպորտային մարմնամարզություն
  • Սուրեն Հարությունյան՝ կարատե
  • Էլմիրա Կարապետյան՝ հրաձգություն
  • Էլինա Ավանեսյան՝ թենիս

Քվեարկությունն անցկացվում է առցանց հարթակում՝ հղումով։ Առցանց քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ին՝ համաձայն «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցութային կարգի»։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն