ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը որպես բանախոս հյուրընկալվել է Սևանի համայնքային մշակութային կենտրոնում՝ կենտրոնի նախաձեռնած «Նկուղային հանդիպումներ» խորագրով երիտասարդական հարթակի շրջանակում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, Կառավարության՝ երիտասարդական ոլորտին ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։ Ծավալվել է արդյունավետ քննարկում՝ երիտասարդների ներկայացրած առաջարկությունների և դիտարկումների շուրջ:
Որպես առաջնային ձեռքբերում՝ Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է այս տարվա մարտին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին՝ ընդգծելով դրա կարևորությունը երիտասարդական քաղաքականության իրագործման համատեքստում։ Անդրադառնալով օրենքի առանձին դրույթներին՝ նա, մասնավորապես, շեշտել է երիտասարդական աշխատողների ինստիտուտի զարգացման և երիտասարդական կենտրոնների ստեղծման կարևորությունը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ օրենքը մշակվել է տարբեր երիտասարդական կառույցների հետ համագործակցությամբ՝ ընդգրկելով նրանց ներկայացրած բազմաբնույթ առաջարկները։ Արթուր Մարտիրոսյանը նշել է նաև, որ օրենքի մշակման գործընթացի մասնակցայնությանը կարևոր է ՀՀ կառավարության որդեգրած ժողովրդավարության զարգացման սկզբունքների համատեքստում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների գործունեությունը՝ որպես պետություն-համայնք-քաղհասարակություն համագործակցության արդյունք. «Պետությունն ամեն կերպ աջակցու է երիտասարդներին ու երիտասարդական կենտրոններին՝ մեթոդական աջակցությամբ, ցանցային համագործակցության տրամաբանությամբ կենտրոններին միմյանց հետ հորիզոնական հարաբերությունների մեջ ներառմամբ, միջազգային համագործակցության մեջ ներգրավմամբ, զարգացման գործընկերների հետ հարաբերությունների զարգացմամբ և համագործակցային այլ ձևերով։ Այս կենտրոններում ապահովված են երիտասարդական լավագույն միջավայրերը, և նախարարությունը դրանք դիտարկում է որպես երիտասարդական քաղաքականության կարևոր հանգույցներ՝ կարևորելով քաղհասարակության կառույցների հետ սոցիալական գործընկերությունը»։
Նա կոչ է արել երիտասարդներին շարունակաբար կրթվել, զարգանալ, դառնալ իրենց համայնքում փոփոխություն բերողներ՝ լինելով նախաձեռնող, բարձրաձայնելով խնդիրների մասին և ներգրավվելով դրանց լուծմանը և համայնքների զարգացմանը:
Երիտասարդները նախարարի տեղակալին ուղղել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերել են ինչպես երիտասարդությանը, այնպես էլ կրթությանը, մշակույթին, սպորտին, ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհներին, երիտասարդության ոլորտի պետական աջակցության ծրագրերին և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց