ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին ՀՀ մի շարք մարզերում և Երևանում իրականացվել է մասնագիտական աշխատաժողովների շարք՝ ուղղված «Առողջ ապրելակերպ» առարկայի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։
Եզրափակիչ աշխատաժողովը տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Օսկար Էքդալը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ֆորմալ կրթության շրջանակում առողջ ապրելակերպի հմտությունների ձևավորմանը: Նրա խոսքով՝ «Առողջ ապրելակերպ» առարկայի խմբակը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվել է որպես պարտադիր խմբակ. «Շատ կարևոր է, որպեսզի մեր երեխաները բավարար պայմաններ ունենան դպրոցներում ֆիզիկական զարգացմանը նպաստող գործունեությամբ զբաղվելու համար: Ներկայում ամենամեծ մարտահրավերներից մեկը երեխաների սակավ շարժունությունն է. դա պայմանավորված է գործունեության ձևերի փոփոխությամբ, բակային խաղերի նվազմամբ և դրանց փոխարեն ՏՏ խաղերին տրամադրվող ավելի մեծ ժամանակով: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է երեխաների շրջանում ճիշտ գաղափարներ ձևավորել ֆիզիկական ակտիվության և առողջ սնվելու վերաբերյալ»:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ մարզերի դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ արդեն իսկ դրական փոփոխություն է նկատվում. «Շրջայցերի ընթացքում մարզային դպրոցների տարրական դասարանների երեխաները, որոնք «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից են օգտվում, նախորդ տարիներին սննդի ժամին որոշ աղցաններ և ապուրներ ուտելուց հրաժարվում էին: Այս տարի արդեն պատկերը փոխվել է. ծնողներից էլ ունենք հետադարձ կապ, որ երեխաների սննդակարգն ընդլայնվել է, և նրանք սկսել են ավելի շատ մրգեր, բանջարեղեն, առողջ սնունդ ուտել: Ուրախ եմ, որ ծրագրի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է: Առաջիկա ժամանակահատվածում կլուծվի նաև միջին և ավագ դասարանների աշակերտների առողջ սնվելու հարցը՝ դպրոցական բուֆետների աշխատանքի կանոնակարգմամբ»:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ հաշվի առնելով մարզային դպրոցների դրական փորձը՝ նախատեսվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ներդնել նաև Երևանի դպրոցներում՝ կրտսեր դասարանների աշակերտներին ապահովելով տաք սննդով: Այդ նպատակով նախ կմեկնարկի փորձնական ծրագիր, և մեկ-երկու տարվա ընթացքում աստիճանաբար Երևանի բոլոր դպրոցների տարրական դասարաններն անցում կկատարեն ծրագրին։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Օսկար Էքդալը ևս նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ այն փորձարկելով Երևանում։ Արդյունքում՝ ավելի քան 50 000 երեխա կմիանա ծրագրին։ Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ նա նշել է, որ խոսքը ոչ միայն կալորիաների, այլ նաև մակրո և միկրոէլեմենտների մասին է, որոնք անհրաժեշտ են երեխաների օրգանիզմի ճիշտ զարգացման համար. ««Առողջ ապրելակերպ» ծրագիրը նպաստելու է, որ երեխաները ստանան առողջ սնունդ, ձևավորեն առողջ սովորություններ և վարեն ճիշտ ապրելակերպ։ Այս ամենը հնարավոր չէր լինի՝ առանց ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցության և պետության աջակցության»։
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի նշմամբ՝ «Առողջ ապրելակերպ» խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչն ամբողջացել է ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ համագործակցության արդյունքում։ Աշխատաժողովը հենց այդ բաղադրիչի դասավանդման արդյունավետության բարձրացմանն է միտված։
«Ուսուցիչները ներկայացրել են իրենց լավագույն փորձը, իսկ մասնագետները տեղում արձագանքել են՝ տալով մասնագիտական մեկնաբանություններ»,- ասել է Սաթենիկ Մկրտչյանը և հավելել, որ աշխատաժողովների ընթացքում քննարկված հարցերի հիման վրա կպատրաստվի ուղեցույց, որը կհրապարակվի և կտրամադրվի դպրոցներին՝ իբրև մեթոդական աջակցություն։
Եզրափակիչ հանդիպմանը դասախոսություններով հանդես են եկել կրթական բովանդակության ձևավորման և կիրառման գործընթացում ներգրավված մասնագետները, «Առողջ ապրելակերպ» խմբակի ուսուցիչները ներկայացրել են իրենց հաջողված փորձը, տեղի են ունեցել գործնական և մեթոդական քննարկումներ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց