Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական բյուջեի վերաբաշխմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շրջանակում աշխարհահռչակ դաշնակահար-վիրտուոզ Լանգ Լանգի համերգի իրականացման, մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման, Ջերմուկում հեղինակ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգի և «Ֆեստիվառ Ջերմուկ» երաժշտական փառատոնի կազմակերպման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման մասին որոշումը:
Սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2026 թվականին նշում է հիմնադրման 20-ամյակը՝ ներկայացնելով երկու տասնամյակների ընթացքում արձանագրված համերգային և միջազգային հաջողությունները։ Հոբելյանական համերգը նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Համերգին կմասնակցի չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որը համարվում է ժամանակակից ամենապահանջված և ազդեցիկ երաժիշտներից։ Նրա այցը բացառիկ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մշակութային դաշտի համար։
Ֆիլմ՝ Վահան Տերյանի 140-ամյակի շրջանակում
Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմում նոր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ ընդգրկվելու են տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ, որոնք պատմելու են Վահան Տերյանի կյանքի տարբեր դրվագների, նշանակալի դեպքերի, նրա բացառիկ գործունեության մասին՝ լույս սփռելով մեր գրականության և պատմության բազմաթիվ անհայտ էջերի վրա։ Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը:
«Հեղինակային երգի» հանրապետական մրցույթ-փառատոն
«Հեղինակային երգի» հանրապետական մրցույթ-փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և միտված է բացահայտելու երգարվեստի ոլորտում ստեղծագործող անհատ-կատարողներին, որոնք հեղինակում են երգեր հեղինակային երգի, ռոմանսի և աշուղական երգի ժանրերում։ Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն հանրապետության 10-35 տարեկան պատանիներն ու երիտասարդները՝ որպես ուսումնական հաստատությունների սովորողներ և անհատ ստեղծագործողներ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մարզերում, իսկ փակման արարողությունն ամեն տարի անցկացվում է Ջերմուկ քաղաքում՝ «Ջերմ ամանոր Ջերմուկում» մշակութային ծրագրի շրջանակում։
Փառատոնն իր բազմաթիվ միջոցառումներով խթանում է դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծարարությունը, ձևավորում է պատանիների գեղարվեստական ճաշակը: Միջոցառումը նաև նպաստում է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում ուսանող տաղանդավոր սաների բացահայտմանը և ինքնադրսևորմանը, նրանց հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը:
«Ֆեստիվառ Ջերմուկ» երաժշտական փառատոն
«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի մեկնարկը տրվել է 2023 թվականին. այն հաջողությամբ իրականացվել է ՀՀ մի շարք մարզերում (յուրաքանչյուր տարի 3 մարզում): «Ֆեստիվառ Ջերմուկ» երաժշտական փառատոնի անցկացմամբ կարևորվում է Ջերմուկ քաղաքում ժամանցային միջոցառումների իրականացումը, զբոսաշրջային ուղղությունների, ինչպես նաև մարզային տնտեսության զարգացման խթանումը: Ծրագիրը նպաստում է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մշակույթի ապակենտրոնացմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակի ընդլայնմանը: Ծրագրի շահառուներ են նաև սոցիալական խոցելի խմբերը:
Որոշման ընդունմամբ՝ վերը նշված միջոցառումների իրականացմանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդհանուր առմամբ, կհատկացվի 179 մլն 378,6 հազար դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան