ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2025 թվականին ձեռք է բերել 6 բարձրակարգ երաժշտական գործիքներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոն այցի ընթացքում ծանոաթացել է կառույցի՝ նոր գործիքներով համալրմանը։ ԿԱԵԿ տնօրեն Գարեգին Սարգսյանը և գեղարվեստական մասով տնօրենի տեղակալ Արմեն Սուքիասյանը նախարարի տեղակալին են ներկայացրել ձեռք բերված երաժշտական գործիքները։
Մասնավորապես՝ շեշտվել է, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործում են Հայաստանի լավագույն վեց կամերային երաժշտախմբերը, որոնց արդյունավետությունն ու կատարողական բարձր որակի ապահովումը էապես պայմանավորված են նաև որակյալ երաժշտական գործիքների առկայությամբ։
Դանիել Դանելյանը շնորհավորել է կենտրոնի տնօրինությանն ու անձնակազմին կարևոր ձեռքբերման համար և նշել, որ նախարարության առաջնահերթություններից է շարունակաբար նորացնել թատերահամերգային կազմակերպությունների ենթակառուցվածքները, տեխնիկան, գույքը:
«Որակի բարձրացման գործընթացում կան մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել․ առաջին հերթին՝ մեր արվեստագետների որակյալ կրթությունը, ելույթներն արտերկրում, ինչպես նաև Հայաստանում բարձրարվեստ համերգների իրականացումն ու հետաքրքիր ծրագրերի ներկայացումը։ Սակայն նույնիսկ այն պարագայում, երբ ունենք բարձրակարգ արվեստագետներ, առանց որակյալ երաժշտական գործիքների՝ անհնար է ապահովել կատարողական բարձր մակարդակ։ Երաժշտական գործիքների համալրումը զգալիորեն հեշտացնում է կատարումը, հատկապես այն դեպքում, երբ դրանք բարձր որակի են և ձեռք են բերվում հեղինակավոր ապրանքանիշերից։ Այդ ընկերությունները տարիների փորձի շնորհիվ հստակ ճանաչում են երաժիշտների պահանջներն ու ակնկալիքները, և գործիքները ստեղծվում են հենց այդ չափորոշիչներին համապատասխան»։
Նախարարի տեղակալը հավելել է, որ յուրաքանչյուր տարի մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրում է կատարվում երաժշտախմբերի համար նոր գործիքներ ձեռք բերելու նպատակով. «Այսօր ներկայացված գործիքները՝ տավիղը, կոնտրաբասները, գոնգը, հարվածային գործիքները, վիբրաֆոնը, այն տեսակներից են, որոնք վերջին տարիներին չեն թարմացվել»։
ԿԵԱԿ-ի գործիքների ֆոնդը համալրվել է՝
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը նշել է, որ ԿԵԱԿ-ում իրականացվում են բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր՝ վեց երաժշտախմբերի մասնակցությամբ, սակայն հաճախ որոշ երաժշտական գործիքների բացակայության պատճառով երբեմն ստիպված են լինում փոփոխություններ կատարել համերգային ծրագրերում, երբեմն էլ՝ ընդհանրապես հրաժարվել դրանց իրականացումից։
«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մեր դիմումին արագ արձագանքելու և երաժշտական գործիքների ձեռքբերման հարցում աջակցելու համար: Նախորդ տարի կենտրոնը ձեռք է բերել «Steinway» մակնիշի համերգային ռոյալ, հիմնովին վերանորոգվել է դահլիճի «Flentrop» մակնիշի երգեհոնը, իսկ այս տարի գործիքների ֆոնդը համալրվել է ևս վեց նոր գործիքով։ Կարող եմ վստահեցնել, որ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը լրացրել է այն հիմնական գործիքների պակասը, որոնք անհրաժեշտ են կամերային երաժշտախմբերին՝ բազմաժանր և բազմաբովանդակ համերգային ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը:
Նոր գործիքների ձեռքբերումը կնպաստի ԿԵԱԿ-ի երաժշտախմբերի կատարողականության բարձրացմանը և հնարավորություն կընձեռի իրականացնել ավելի բազմաժանր համերգային ծրագրեր։
Երաժշտական գործիքների համալրման պետական քաղաքականությունը կլինի շարունակական։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց