ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Դեկտեմբերի 16, 2025
Մշակութային լուրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։

Ներկայացումը ստեղծվել է Վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։

Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։

Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ քաղաքի խելոքներին»։ Ինտերակտիվ ձևաչափը երեխաներին հնարավորություն կտա դառնալու ներկայացման անմիջական մասնակից։

Ներկայացումների ժամանակացույցը

  • Դեկտեմբերի 19՝ ժամը 16:00
  • Դեկտեմբերի 20-21՝ 14:00
  • Դեկտեմբերի 26՝ 16:00
  • Դեկտեմբերի 27-28՝ 14:00
  • Դեկտեմբերի 29-30՝ 16:00
  • Հունվարի 3-4՝ 14:00

Տարիքային խումբը՝ սկսած 3 տարեկանից. ներկայացման սցենարիստ և ռեժիսոր՝ Քրիստինե Ասրյան, դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (+37498)587-380 հեռախոսահամարով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (հասցե՝ ք. Երևան, Զարոբյան 20)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն