Լեհաստանի Պոզնան քաղաքում գործող Ադամ Միցկևիչի անվան համալսարանում ավարտվել է հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։
Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ և զեկույցներ՝ նվիրված հայագիտության զարգացման ռազմավարական ուղղություններին, միջազգային գործընկերությունների խորացմանը և ակադեմիական ցանցի ձևավորմանը։
Հայագիտական կենտրոնների ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձառությամբ, քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները, կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես փորձի փոխանակման, համագործակցության և համատեղ նախաձեռնությունների զարգացման արդյունավետ հարթակ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում շեշտել է՝ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում՝ քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերներին համընթաց։
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա համալսարաններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը։ Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, որոնցում կիրականացվի տարեկան 12 հետազոտական աշխատանք:
Արթուր Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծման կարևորությունը, որը հնարավորություն կտա միավորել տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների ներուժը, զարգացնել ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության մեխանիզմները, ներդնել նորարարական կրթական տեխնոլոգիաներ և ձևավորել հայագիտության ոլորտում միասնական կրթագիտական տարածք։
Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կարևորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում վերջերս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով կառույցի դերը Հայաստան-Լեհաստան կրթագիտական և մշակութային համագործակցության խորացման գործում։
ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն իր առցանց զեկույցում ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող հայոց լեզվի թվայնացման քաղաքականությունը՝ ընդգծելով այս գործընթացի նշանակությունը ժամանակակից կրթական միջավայրում և սփյուռքի կրթական համակարգերում հայերենի արդյունավետ դասավանդման տեսանկյունից։ Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման միջազգայնորեն ընդունված չափորոշիչների մշակման, դրանց հիման վրա լեզվական իմացության մակարդակը հավաստող հայերենի ստուգման ու գնահատման համակարգի ստեղծմանը և ներկայացրել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում եւ գնահատում» ծրագիրը։
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող հետազոտական ծրագրերը և մեխանիզմները՝ ընդգծելով դրանց դերը գիտական ներուժի զարգացման և հայագիտական հետազոտությունների խթանման գործում։ Նա կոչ է արել հայագիտական կենտրոններին՝ ակտիվորեն մասնակցել նախարարության կողմից հայտարարվող հետազոտական մրցույթներին։
Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են հայագիտական կենտրոնների մի խումբ ներկայացուցիչներ։ Նախարարի հրամանով ԿԳՄՍ նախարարության մեդալով է պարգևատրվել է լեհ անվանի հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը։
Համաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց