ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գործարկել է «Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա» հարթակը

Դեկտեմբերի 16, 2025
Լուրեր կազմակերպություններից

«Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա» հարթակը (tiac.uteach.ioհնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր նախընտրած ժամանակահատվածում և վայրում ձեռք բերել համակարգված գիտելիք կոռուպցիայի բնույթի, դրա տեսակների և հետևանքների մասին, ինչպես նաև յուրացնել հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ գործիքներ։ Առցանց տիրույթում հավաքագրվել և համակարգվել է տարիների ընթացքում կուտակված հակակոռուպցիոն գիտելիքի հարուստ պաշար, որն այժմ հասանելի է բոլորին։

Հակակոռուպցիոն առցանց ակադեմիայում արդեն հասանելի են կրթական երկու մոդուլներ՝

Մոդուլ 1․ Կոռուպցիայի ներածություն։

Մոդուլ 2․ Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ։

Մոդուլները նախատեսված են ուսանողների, հանրային ծառայողների, ուսուցիչների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բոլոր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են համապարփակ գիտելիք ստանալ հակակոռուպցիոն ոլորտի մասին։ Մեր մոդուլները ներառում են տեսադասեր, տեքստային և անիմացիոն նյութեր, իսկ թեմատիկ թեստերը նպաստում են ձեռք բերված գիտելիքների ամրապնդմանը։

Հարթակը պարբերաբար համալրվելու է թեմատիկ նոր մոդուլներով։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն