2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կկազմակերպվի միջազգային խմբային հեծանվաերթ, որի շրջանակում մասնակիցները կհաղթահարեն շուրջ 500 կմ ընդհանուր երկարությամբ երթուղի՝ անցնելով Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հեծանվաերթի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Ավագյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական մի շարք կառույցներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Զբոսաշրջության կոմիտեից և այլ գերատեսչություններից:
Ողջունելով հանձնաժողովի անդամներին և շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սպասվող մրցաշարի կարևորությունը՝ թե՛ հեծանվասպորտի զարգացման, թե՛ Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից առավել ճանաչելի դարձնելու առումով: Նրա խոսքով՝ հեծանվաերթը սպորտային միջոցառում լինելուց բացի՝ նաև նպաստելու է երկրի հանրահռչակմանը, զբոսաշրջության զարգացմանը՝ ներգրավելով մեծ թվով մասնակիցների և հյուրերի ամբողջ աշխարհից: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ մրցաշարն արդեն գրանցվել է Միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում:
Ըստ նախնական ծրագրի՝ մրցաշարը կունենա 4 երթուղի՝
Երևան-Մարտունի (125 կմ)
Իջևան-Ստեփանավան (108 կմ)
Վանաձոր-Ապարան-Քարի լիճ (113 կմ)
Գյումրի-Աշտարակ-Վաղարշապատ-Երևան (150 կմ)
Մրցաշարի կազմակերպման և անցկացման արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը կհամագործակցի համապատասխան միջազգային կազմակերպության հետ, որը մասնագիտացած է խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարերի կազմակերպման ոլորտում։ Միջազգային գործընկեր կազմակերպության ընտրությունից հետո կհաստատվեն ԿԳՄՍՆ կողմից առաջարկված մրցաշարի երթուղիները, ինչպես նաև կմեկնարկի մասնակից երկրների և թիմերի գրանցման գործընթացը։ Միաժամանակ, նախատեսվում է ապահովել մրցաշարի լայն լուսաբանումը՝ այն հեռարձակելով միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներից որևէ մեկով։ Հատուկ ուշադրություն կդարձվի, որ մրցաշարի երթուղին անցնի նաև բնակելի հատվածներով, որը հնարավորություն ընձեռի միջազգային լսարանին ներկայացնել ՀՀ տարբեր բնակավայրերը և տեսարժան վայրերը։
Հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր, այդ թվում՝ ճանապարհների կահավորման, բժշկական օգնության և անվտանգային հարցերի, տեխնիկական սպասարկման և այլ թեմաների առնչությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է ներգրավված բոլոր կողմերի համատեղ և համակարգված ջանքերի կարևորությունը՝ ընդգծելով իրականացվելիք աշխատանքների մեծ ծավալը։ Նա նշել է, որ նման ձևաչափով և նման մասշտաբների միջազգային մրցաշարի կազմակերպումը մեր երկրի համար նոր և պատասխանատու մարտահրավեր է, որը պահանջում է բարձր մակարդակի պատրաստվածություն և արդյունավետ համագործակցություն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան