Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:
Նամականիշի մարման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար տարին հոբելյանական է, և նամականիշի մարման արարողությունը տարվա ամփոփման խորհրդանշական միջոցառումն է:
«Այն նաև հրաշալի առիթ է՝ հիշելու հագեցած տարվա մասին, թե ինչպիսի եզակի միջոցառումներով է նշանավորվել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հարյուրամյակը: Վարչապետի որոշմամբ ձևավորվել էր հոբելյանական հանձնաժողով, որը նվագախմբի ներկայացրած ծրագրից հաստատել է տարվա միջոցառումների ցանկը: Եզակի է, մասնավորապես, հոբելյանական ծրագրի բրենդավորումը։ Տարվա ընթացքում իրականացվել է մարզային ծրագիր. Ֆիլհարմոնիկ նվագախումբը պետության աջակցությամբ հանդես է եկել տարբեր բնակավայրերում: 12 համերգ տարբեր մարզերում, որոնք անցել են լեփլեցուն դահլիճներում՝ մեկ անգամ ևս վկայելով, որ բարձր արվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և նվագախմբի համերգները հանդիսատեսի կողմից մշտապես սպասված են: Այս քաղաքականությունը մենք կշարունակենք նաև հոբելյանական տարվա ավարտից հետո։ Նվագախմբի հյուրախաղերն արտերկրում առանձնակի բարձր մակարդակով են անցել, այդ թվում՝ Պերսեպոլիսում տեղի ունեցած համերգը, որն իսկապես առանձնահատուկ էր. պատմական վայրում՝ պատմական համերգ»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով նաև աշխարհահռչակ արտիստների ելույթներին Հայաստանում: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները նոր շերտեր են բացահայտել հոբելյանական տարվա համար։
Ժաննա Անդրեասյանը նաև խոսել է նվագախմբի հանդեպ պետական վերաբերմունքի և հոգածության մասին` տեղեկացնելով, որ ամենամյա պետական ֆինանսավորումը 920-930 միլիոն դրամ է: Բացի այդ` պետությունը վերջին տարիներին Ֆիլհարմոնիկ նվագախմբի պատշաճ գործունեության և զարգացման համար 1 միլիարդ 379 միլիոն դրամի ներդրում է կատարել` իրականացնելով նաև կապիտալ աշխատանքներ:
Նախարարի խոսքով` կապիտալ ծախսերն ուղղված են եղել նվագախմբի գործունեության պատշաճ պայմանների ապահովմանը՝ սկսած դահլիճի, աթոռների վերանորոգումից՝ մինչև համերգասրահի լուսաձայնային նոր համակարգի ձեռք բերում: «Հոբելյանական տարին մի նոր մեկնարկ է լինելու բովանդակալից և հագեցած գործունեության նոր հարյուրամյակի սկզբի համար»,- ասել է նախարարը` կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով և նորանոր հաջողություններ մաղթելով նվագախմբին:
Նշենք, որ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպի տեսքով: Նամականիշի վրա առկա է նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով. տպաքանակը՝ 10 000 հատ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց