ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Վարշավայում այցելել է մշակութային մի շարք հաստատություններ՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։
Նախարարի առաջին կանգառը Վարշավայի ազգային թանգարանում էր: Տնօրեն Ագնեշկա Լայուսի ուղեկցությամբ ՀՀ պատվիրակության անդամները շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ցուցանմուշներին, քննարկել համատեղ նախաձեռնությունների և փորձի փոխանակման հնարավորությունները: Ագնեշկա Լայուսի խոսքով՝ թանգարանում շուրջ 1 մլն նմուշներ կան, այդ թվում՝ հայ հեղինակների կողմից ստեղծված:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանի պատմության թանգարանը միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության և համատեղ ցուցադրությունների կազմակերպման հաջող փորձառություն ունի: Մասնավորապես՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում ավելի քան 6 ամիս ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը՝ Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ համադրմամբ:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ 2025 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2026 թվականի մարտի 21-ը Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Լուվրի թանգարանից 16 եզակի արևելաքրիստոնեական արվեստի գլուխգործոցներ (4-19-րդ դդ․), որոնք համադրվել են ՀՊԹ-ի ավելի քան 20 արժեքավոր հայկական նմուշների հետ՝ ընդգծելով Հայաստանի և Արևելքի մշակութային կապերը: Քննարկվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ցուցադրության հնարավորությունը Վարշավայի ազգային թանգարանում:
Երկկողմ ցուցադրությունների կազմակերպման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական բաղադրիչը՝ երկու երկրների մշակույթների պատմության ուսումնասիրության և ճանաչողության բարձրացման նպատակով: Նշվել են հատկապես նումիզմատիկայի, գտածոների և հնագիտության ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումն ու ցուցադրությունների կազմակերպումը: Նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ ցուցադրությունները մշակութային երկխոսության լավագույն օրինակ են և նպաստում են տարածաշրջանի պատմության համակողմանի ներկայացմանն ու խաղաղության ամրապնդմանը, որին միտված է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ լեհական կողմի հետ արդեն իսկ հաջող համագործակցություն է ձևավորվել հնագիտական պեղումների ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-լեհական արշավախմբի կողմից Մեծամոր հնավայրի տարածքում իրականացվող պեղումներն ու ընդգծել, որ հայ մասնագետների հետ արդեն տևական ժամանակ աշխատում է նաև լեհ հնագետ Մատեուշ Իսկրան: Ժաննա Անդրեայսանը ներկայացրել է նաև թանգարանների ոլորտում իրականացվող բարեփոխումները, «Թանգարանների մասին» օրենքի նոր փոփոխությունները:
Անդրադարձ է եղել թանգարանների և հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցությանը, կարևորվել է վերականգնող մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը:
Հաջորդաբար նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Վարշավայի թագավորական ամրոցի թանգարան, հանդիպել տնօրեն Մալգորզատա Օմիլանովսկա-Կիլյաչցիկի հետ: Նշվել է, որ թանգարանին է փոխանցվել «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի հավաքածուն, որում ընդգրկված են շուրջ 600 գորգեր: Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանի պատմության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանների հետ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը: Այցելություն է եղել նաև Ֆրեդերիկ Շոպենի թանգարան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան