ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական շրջայցը Լոռու մարզի վերականգնվող հուշարձանների տարածքներ

Դեկտեմբերի 9, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Լոռու մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում:

Նրանք հետևել են Ամրակիցի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար ընթանում է նաև եկեղեցու տարածքի բարեկարգումը:

Հաջորդ կանգառը «Լոռի բերդ» ամրոցն էր, որտեղ ընթանում են պարիսպների, եկեղեցու և բաղնիքների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքներ: Եկեղեցու և բաղնիքների ամրակայման և վերականգնման աշխատանքները կավարտեն տարեվերջին, իսկ պարիսպների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի:

Այցի ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված տրվել են հանձնարարականներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն