ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև մի շարք պետական կառույցների և մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողականորեն վարում է խոշոր միջազգային մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, ինչի շնորհիվ արդեն ձեռք է բերվել կազմակերպչական մեծ փորձառություն։
2026 թվականին Հայաստանում 3 խոշոր մարզական միջոցառում է անցկացվելու․
Մի քանի մարզաձևերի ուղղությամբ միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հարցով էլ ներկայում բանակցություններ են ընթանում:
Նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների կազմակերպչական հարցերը, որոնք վերաբերել են մրցաշարերի վայրերի ընտրությանը, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերմանը, այդ նպատակով մրցութային գործընթացների կազմակերպմանն ու ժամկետների ճշտմանը։ Անդրադարձ է կատարվել նաև երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, մարզաձևերի հանրահռչակման և մասսայականացման ուղղություններին, մրցաշարերի հեռարձակմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի գործընթացին։
Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ նմանօրինակ մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում կարևորելով միջգերատեսչական ջանքերի ներդրումը։ Նրա խոսքով՝ միայն միասնական և կազմակերպված աշխատանքը հնարավորություն կտա մրցաշարերն անցկացնել բարձր, միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով։
Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ Ներքին գործերի, Առողջապահության նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի սամբոյի, հրաձգության, սպորտային պարերի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերությունից և մի շարք այլ կառույցներից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց