Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Միջոցառմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, մրցույթին մասնակից երիտասարդներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի մրցույթն ուղղված է ստեղծարարության դրսևորմանը, ստեղծագործական մտքի արտահայտմանը և թիմային աշխատանքի խթանմանը:
«Ուրախ ենք արձանագրել, որ տարիների ընթացքում նախագծերում թիմային աշխատանքի տեսակարար կշիռը մեծանում է։ Ուրախալի է նաև, որ նախագծերի և ներկայացվող հայտերի թիվը շարունակաբար աճում է՝ ընդգրկելով ամբողջ Հայաստանը, իսկ որոշ դեպքերում՝ նաև սփյուռքը։ Կարևոր է նաև ծրագրի քաղաքացիական կրթության բաղադրիչը․ քանի որ բացի գիտական պարամետրից, հայտերը դիտարկվում են նաև սոցիալական ազդեցության չափանիշով, դրանով իսկ այս նախագծերը մեծ հաշվով հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնողականություն՝ ուղղված սեփական միջավայրի՝ բնակավայրի, համայնքի, մարզի, երկրի զարգացմանը։ Դիտարկելով շատ հայտեր՝ համոզվել եմ, որ ստեղծագործականությունը, թիմային աշխատանքի խթանմանը զուգահեռ այս նախագծերը նաև նպաստում են քաղաքացիական նախաձեռնողականությանը, հանրային խնդիրների հանդեպ սեփականատիրոջ զգացողության զարգացմանը և վերջնահաշվում՝ պետություն-քաղաքացի կապի ամրապնդմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի միջազգային համագործակցության բաղադրիչը. ծրագիրն ԱՊՀ երկրների համագործակցության երիտասարդական քաղաքականության օրակարգի մաս է կազմում, որում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հիշեցրել է՝ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, վերջերս նախագահել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որի շրջանակում անցկացվել է նաև «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթը, որին մասնակցել են նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախընթաց տարիների լավագույն նախագծերը։ Նրանցից որոշները հաղթող են ճանաչվել նաև ԱՊՀ –ում։
Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի փորձագիտական խմբի և կազմկոմիտեի անդամներին, պետական գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:
«Այս ծրագրով մենք տալիս ենք խրախուսական մրցանակներ՝ որպես քաջալերանք, սակայն բազմաթիվ ծրագրերի իրականացումը պահանջում է այնպիսի ֆինանսական ծավալներ, որոնք գերազանցում են պետության կողմից տրամադրվող խրախուսումը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ դրանք ֆինանսավորման հնարավորություն ստանան ավելի վաղ փուլում։ Մեր կողմից շարունակաբար իրականացվում է մրցույթում ընդգրկված և հաղթող ճանաչված ծրագրերի մոնիթորինգ՝ ակնկալելով երկարատև գործընկերություն, որպեսզի բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչվեն: Թող որևէ երիտասարդ իրեն չհամարի պարտված։ Երիտասարդության ուժը հենց այն է, որ կարող ես սխալվել, բախվել խոչընդոտների, բայց միևնույն է՝ շարունակել ու անպայման հասնել հաջողության, որովհետև առջևում դեռ անսահման հնարավորություններ կան»։
«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մասնակիցներին շնորհավորել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: Նա ուրախությամբ ընդգծել է՝ սա երիտասարդների համար ինքնադրսևորվելու հիանալի հարթակ է:
2025 թ. «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում ընդհանուր առմամբ ներկայացվել է 151 հայտ, որը 2.5 անգամ ավելի է 2024 թվականին ներկայացված հայտերի քանակից (2024թ.-ին՝ 60 հայտ, 2023թ.-ին՝ 66 հայտ)։ Ներկայացված 151 հայտերից հաստատվել է 135-ը: Մրցութային 135 հայտից 92 հայտը ներկայացվել է անհատական, իսկ 41-ը՝ խմբային ձևաչափով։ Ընդ որում՝ խմբային ներկայացված հայտերից 16-ի դեպքում նախագծերի ղեկավարները դպրոցների ուսուցիչներ են եղել, ինչը, ըստ նախարարի տեղակալի, ուրախալի է։ Մրցութային 135 հայտի 44.5 տոկոսը ներկայացվել է աշակերտների կողմից (60 հայտ), 33.3 տոկոսը՝ տարբեր ոլորտների աշխատակիցների կողմից (45 հայտ), 22.2 տոկոսը՝ ուսանողների կողմից (30 հայտ)։
Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի համատեղ որոշմամբ 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝
«Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ» անվանակարգում երկու հայտ հավաքել է հավասար միավորներ և կազմկոմիտեի անդամ հանդիսացող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, պատրաստակամություն է հայտնել հավասար միավորներ հավաքած մյուս նախագծին ևս տրամադրել 500 հազար դրամ խրախուսում: Այս անվանակարգում հաղթած երկրորդ նախագիծն է՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր», Միլենա Առաքելյան, Սյուզի Մելիքյան, Սպարտակ Սաքարյան, Դիանա Եգորյան։
Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է: Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:
Մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան