Սիրելի՛ նկարիչներ և արվեստաբաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու ձեր ստեղծագործական ուժը, մեր մշակութային ներկապնակում ձեր անփոխարինելի ներդրումը և այն նվիրումը, որով պահպանում և զարգացնում եք հայ գեղարվեստի հարուստ ավանդույթները։
Նկարչությունը մարդկության ամենահին ինքնարտահայտման լեզուներից է՝ ծնված հազարամյակներ առաջ՝ դեռ քարանձավների պատերին արված առաջին գծագրերից։ Այդ պատկերներն առաջինն են պատմում մարդկության մասին, փոխանցում առաջին հուզական խոսքը, առաջին փորձը՝ աշխարհը հասկանալու, մեկնաբանելու և ներկայացնելու։ Եվ այսօր էլ նկարչությունն այդ կարևոր առաքելությունից չի շեղվում․ շարունակում է լինել հոգևոր երկխոսության լեզու, արժեքները և ինքնությունը պահպանող կամուրջ։
Նկարչությունն իր բնույթով երբեք չի սահմանափակվել միայն դիմանկարներ կամ բնանկարներ պատկերելով։ Այն միշտ եղել է աշխարհայացքի, մտածողության ու զգացմունքների խորհրդանշային համակարգ։ Եվ պատմությունն ապացուցեց, որ արվեստն արվեստ չէ միայն իր տեխնիկական նորարարություններով։ Երբ մարդկությունը ստեղծեց լուսանկարչական սարքը, երբ լուսանկարչությունը լայնորեն տարածվեց, նկարչությունը ոչ միայն չկորցրեց իր տեղն ու դերը, արժեքը, այլև ընդհակառակը՝ բացահայտեց նոր ազդակներ, նոր ուղղություններ, նոր խոսք։ Այդպիսով, հաստատվեց մի պարզ ճշմարտություն՝ արվեստը չի փոխարինվում, այն վերափոխվում է, զարգանում և հարատևում։
Այսօր վերստին շնորհակալ ենք այն սերունդներին, որոնք ձևավորել են հայկական գեղանկարչության մեծ դպրոցը, և երախտագիտությամբ գնահատում ենք ժամանակակից նկարչների աշխատանքը։ Ձեր ստեղծագործությունները ոչ միայն զարդարում են մեր մշակութային կյանքը, այլև անհատապես և հավաքականորեն պատմում են մեր մասին: Իսկ պետության հանձնառությունն է արվեստագետին ամեն կերպ աջակցել ու ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որոնք կխթանեն ստեղծարարությունն ու ստեղծագործականությունը, որոնք նոր հնարավորություն են ոչ միայն անհատի համար, այլև պետության՝ մրցակից լինելու միջազգային հարթակներում:
Այս նպատակով մշտապես բարելավվում է օրենսդրական դաշտը, Կառավարությունը հոգ է տանում մշակութային հաստատությունների նյութատեխնիկական բազայի ապահովության, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման մասին, տարբեր մեխանիզմներ են մշակվում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ արվեստի տարբեր ուղղությունների զարգացումն ու մրցունակությունն ապահովելու, մշակույթ-տնտեսություն կապն ամրապնդելու նպատակով և այլն:
Սիրելի՛ նկարիչներ, թող ձեր ներշնչանքը երբեք չսպառվի, և արվեստը շարունակի լինել արժեքներ ստեղծող, քանի որ պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ: Ես Տաթևիկ Կարապետյանն եմ՝ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Այսօր ցանկանում եմ սկսել մի քննարկում, որը հոգեհարազատ է բոլորիս, ովքեր փորձում են դասասենյակում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց