ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 21-րդ նիստում քննարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կասկադ» համալիրի (հանրապետական նշանակության հուշարձան) վերակառուցման էսքիզային առաջարկը:
Թամանյան փողոց 10/1 հասցեի հողամասում՝ համալիրի Ա1 գոտում նախատեսվող «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի էսքիզային առաջարկով նախատեսվում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ճարտարապետ, ծրագրի նախագահ Ռալֆ Լևեդեգը, «Willmotte and Associes» ճարտարապետական ընկերության նախագահ, էսքիզային առաջարկի հեղինակ, ֆրանսիացի անվանի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը:
««Կասկադ» համալիրն առանձնահատուկ նշանակություն ունի Երևանի յուրաքանչյուր բնակչի համար: Այս ծրագիրը հատկապես կարևոր է ստեղծած հնարավորություններով. լիահույս եմ՝ դրա իրականացումն էապես կփոխի մեր քաղաքի մշակութային դիմագիծը՝ տարիքային տարբեր խմբերի համար ձևավորելով ժամանակակից կրթական և մշակութային նոր միջավայր»,- ողջունելով քննարկման մասնակիցներին` ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև շեշտել է` նորարարությանը զուգահեռ կարևոր են «Կասկադ» համալիրի պատմական շերտերի նշանակությունն ու ավանդույթների պահպանումը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով գործընթացի նախապատմությունը, նշել է՝ տարբեր էսքիզային առաջարկների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել: Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակով հանրային քվեարկություն է իրականացվել ներկայացված առաջարկների շուրջ. հաղթել է քննարկվող «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:
«Ըստ նախագծի՝ տարածքի կենտրոնական հատվածում կառուցվելու են 1000-տեղանոց համերգասրահ, թանգարանային հատված, արվեստանոցներ, հանրային տարբեր տարածքներ՝ ժամանցի և հանգստի գոտիներ»,- հայտնել է Տիգրան Ավինյանը:
Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած լավագույն կառույցներից մեկի` «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը ներկայացրել է ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը, որը քննարկվող էսքիզի հեղինակն է:
«Մեծ պատիվ է Երևանի համար այս նախագիծը ներկայացնելը: Հաշվի առնելով հուշարձանի պատմական արժեքը՝ ճարտարապետորեն շատ զգուշորեն ենք մոտեցել աշխատանքին՝ չխաթարելով ի սկզբանե մտածված լուծումները, որոնք նախատեսվել էին հեղինակի կողմից: Այդպիսով, նոր համալիրը պահպանում է հուշարձանի ոճային տրամաբանությունը»,- ասել է ճարտարապետը՝ ընդգծելով, որ նախատեսվում է տարածքի կանաչապատում:
Նա ներկայացրել է էսքիզային նախագծով առաջարկվող աշխատանքները, ճարտարապետական լուծումները, իրականացվող փոփոխությունները, մասնագիտական մոտեցումները և այլն՝ ընդգծելով նաև ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի աշխատանքների կարևորությունը գործընթացում:
Նիստի շրջանակում Գիտամեթոդական խորհրդի անդամները հարցեր են ուղղել հեղինակ ճարտարապետին, ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները: Մասնագետները ընդգծել են հուշարձանների պաշտպանության օրենսդրական դաշտի պահանջների պահպանման կարևորությունը, աշխատանքներն իրականացնելիս հուշարձանի բացառիկությունը հաշվի առնելու, ծավալատարածական լուծումներին հարազատ մնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախընթաց նախագծերի ուսումնասիրությունը և հեղինակների ընդգրկվածությունը գործընթացին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ: Ես Տաթևիկ Կարապետյանն եմ՝ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Այսօր ցանկանում եմ սկսել մի քննարկում, որը հոգեհարազատ է բոլորիս, ովքեր փորձում են դասասենյակում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց