ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամփոփիչ նիստ

Դեկտեմբերի 5, 2025
Մշակութային լուրեր

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ տարեվերջյան նիստը:

Նիստին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ որպես ՀՀՄՀ վարչության նախագահ: Նա հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով ՀՀՄՀ վարչության և հիմնադրամի գործադիր տնօրենության աշխատանքը և ՀՀՄՀ շրջանակում իրականացվող միջոցառումները և ընդգծել անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Դանիել Դանիելյանը ՀՀՄՀ վարչության անդամներին տեղեկացրել է նաև «Մեղրին՝ 2026 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀՄՀ վարչության փոխնախագահ Միխայիլ Շվիդկոյը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսեյ Սազոնովը։

Օրակարգային հարցերից էին 2025 թվականի ընթացքում ՀՀՄՀ-ի իրականացրած ծրագրերի ամփոփումը, 2026 թվականի մշակութային միջոցառումների ծրագրի հաստատումը, «Звезды содружества» և «Содружество дебютов» մրցանակաբաշխությունների թեկնածուների ներկայացումը, ինչպես նաև 2026 թվականին ԱՊՀ երկրների ստեղծագործ մտավորականության հերթական համաժողովի կազմակերպումը:

Նիստի ընթացքում ՀՀՄՀ հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Անատոլի Իկսանովը։ Միաժամանակ որոշվել է, որ հաջորդ համատեղ նիստը կկայանա 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Աշխաբադում՝ ԱՊՀ ստեղծագործական մտավորականության համաժողովի շրջանակում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…