ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հասմիկ Ավագյանն ընդունել է բռնցքամարտի WBL, WBF և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցին

Դեկտեմբերի 4, 2025
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է բռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցին:

Վերջինս նոյեմբերի 23-ին Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական տպավորիչ հաղթանակն է տարել՝ սուպեր թեթև քաշային կարգում դառնալով UBO վարկածով աշխարհի չեմպիոն։

Հասմիկ Ավագյանը Յուրի Սաքունցին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր՝ բարձր գնահատելով նրա ջանքերը՝ ուղղված նոր նվաճումներ գրանցելուն և Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելուն:

«Ի թիվս Ձեր այլ հաջողությունների՝ այս հաղթանակն աննախադեպ առաջընթաց էր և նոր նշաձող մարզաշխարհի համար: Մենք բոլորս հպարտ ենք Ձեր հաջողություններով և ոգևորված՝ առաջիկա հաղթանակները տեսնելու ակնկալիքով»,– նշել է Հասմիկ Ավագյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրի Սաքունցն ընդգծել է, որ մարզական նվաճումը միայն իրենը չէ․ «Այս հաղթանակը նաև իմ երկրինն ու ժողովրդինն է: Շարունակելու եմ անել առավելագույնը՝ հայկական սպորտը միջազգային ասպարեզում առավել ճանաչելի դարձնելու նպատակով»:

Մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում արդեն 20 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տարել, որից 18-ը՝ նոկաուտով: Առաջիկայում նա մենամարտեր կունենա Գերմանիայում և Ավստրիայում:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև սպորտի վերաբերյալ ընթացակարգային մի շարք հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ղլեչյան

    Հոդվածում իրականացվում է Հայաստանում փայտանյութի գեղարվեստական փորագրության ձևավորման, զարգացման և արդի վերաիմաստավորման համակողմանի գիտական վերլուծություն: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել հայկական փայտափորագրության պատմամշակութային հիմքերը, սիմվոլիկ և գեղագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատել…

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…