ՀՀ կառավարության նիստում քննարկվել և հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում պետության կողմից տրվող հավելավճարների ֆոնդը 2 մլրդ 163 մլն 862 հազար դրամով ավելացնելու հարցը։ Միջոցները հատկացվել են 2025 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից։
Զեկուցելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին հավելավճարներ տրամադրելու նպատակով մինչ այդ 2025 թվականի բյուջեով հատկացված էր 8 մլրդ 673 մլն 771 հազար դրամ գումար։ Հավելյալ ֆինանսավորման տրամադրումից հետո կամավոր ատեստավորման ծրագրի այս տարվա ֆոնդը կգերազանցի 10 մլրդ դրամը, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է և վկայում է ծրագրի արդյունավետության և դինամիկայի մասին։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ 2023 թվականից կամավոր ատեստավորմամբ ուսուցիչների կարողությունների զարգացման համակարգը հասանելի է դարձել բոլոր առարկաները դասավանդող, ինչպես նաև ուսուցիչ չաշխատող անձանց համար, որոնք համապատասխանում են ուսուցիչ աշխատելու պահանջներին: Ըստ ներկայացված տվյալների՝ 2021-2024 թվականներին կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցել ու վարձատրության բարձրացում է ստանում 6321 ուսուցիչ, որը ուսուցչական համակազմի շուրջ 20 %-ն է։ «Ընդ որում՝ արդեն նախորդ տարի մենք նկատեցինք, որ կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը մեծացել է՝ դառնալով 56.7%, ինչը ցույց էր տալիս, որ կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների վստահությունն էապես բարձրացել է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վստահության աճի դինամիկան արտացոլվում է ֆինանսական ցուցանիշներում։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ուսուցիչների խրախուսման ծրագրերը՝ նշելով, որ գալիք 2026 թվականին այդ նպատակով շուրջ 20 մլրդ դրամի հատկացում է նախատեսված։
Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության տարեկան ֆոնդը զգալիորեն աճել է․ 2025 թվականին պետության հատկացրած ընդհանուր միջոցները 2018-ի համեմատ 37 մլրդ դրամով ավելի են, որը համարժեք է 67% աճին։
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը հավելել է նաև տարակարգի վերափոխված մեխանիզմով մինչև 50% հավելավճարի, բնագիտական և ՏՏ առարկաներ դասավանդող ուսուցիչների՝ 25% հավելավճարի, գյուղական փոքր դպրոցներում ևս մինչև 50% հավելավճարի հնարավորությունների մասին:
Նախարարի փոխանցմամբ՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով դիմել էր ավելի քան 8400 անձ, որոնցից ավելի քան 7200-ը կամ 84%-ը մասնակցել է գործընթացին։ Դեռևս առանց բողոքարկման արդյունքների հաշվարկման՝ ատեստավորման անցողիկ շեմը հաղթահարել է 4852 մասնակից՝ 67.2%-ը։
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ նախորդ տարվանից ատեստավորումը էլեկտրոնային եղանակով է անցկացվում, իսկ այս տարի՝ նաև բողոքարկման գործընթացը:
Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրել է՝ ատեստավորման ժամանակ անցողիկ շեմը հաջողությամբ չհաղթահարած ուսուցիչների համար պետությունը կազմակերպում է անվճար վերապատրաստում։ Նպատակը նրանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի գիտելիքների բարելավումից հետո հաջորդ փուլի ատեստավորմանը մասնակցելով՝ կարողանան ավելի բարձր արդյունքներ գրանցել։
Նախարարի խոսքով՝ այս տարվա ատեստավորման մասնակիցների մեջ բազմաթիվ ուսուցիչներ կան, որոնք վերապատրաստվել են պետության աջակցությամբ և այս փուլում արդեն հաջողված արդյունք ունեն։ Կամավոր ատեստավորումը, ըստ նախարարի, ուսուցչական համայնքում համագործակցության նոր մոտիվացիա է ստեղծել․ «Կամավոր ատեստավորումն ուսուցչական համայնքի ներսում առաջ է բերել շարժում․ ըստ առարկաների ձևավորվում են տարբեր խմբեր, ուսուցիչների ցանցեր։ Նրանք միասին քննարկելով մասնագիտական հարցերը՝ պատրաստվում են ատեստավորմանը․ սա, կարծում եմ, սովորելու և նախապատրաստվելու լավագույն միջավայրն է, նաև կամավոր ատեստավորման գործընթացի կարևոր արդյունքը, որովհետև կրթության համակարգում ինքնակրթության միջավայրը դարձել է իրողություն և մասնագիտական շարժում»։
Հարցի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև բուհերում ԲՏՃՄ մանկավարժական մասնագիտություններով բարձր կրթաթոշակի ծրագրին՝ հիշեցնելով, որ այդ ուղղություններով սովորողներին ամսական 70000 դրամ կրթաթոշակ է հատկացվում։ Սկսած երկրորդ տարվանից, եթե սովորողի առաջադիմությունը բարձր է, կրթաթոշակը սահմանվում է մինչև 77000 դրամ։ Ըստ նախարարի՝ ընդունելության ցուցանիշները փաստում են, որ այս ուղղությամբ զգալի աճ կա, նույնիսկ մրցութային ընդունելություն է գրանցվում։
«Պետության հետևողական քաղաքականության արդյունքում բարձրացել է ուսուցչի մասնագիտության գրավչությունը։ Նախորդ տարի հրապարակեցինք տվյալներ, որ համակարգում 3300 նոր ուսուցիչ ունենք․ նրանց մեծ մասը մինչև 40 տարեկան մասնագետներ են, որոնք ժամանակին դպրոցում աշխատելու որոշումը չեն կայացրել, որովհետև այդ գործը գրավիչ չեն համարել։ Պետության այսօրվա քաղաքականությունն այդ մարդկանց բերում է դպրոց, և արդեն ունենք շատ դեպքեր, երբ բնակավայրում ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող մասնագետն է։ Իհարկե, ուսուցչի աշխատանքը շատ դժվար և բարդ աշխատանք է, և ցանկացած վարձատրություն, միևնույն է, պետք է ուղեկցվի նաև հավելյալ հանգամանքներով, բայց արձանագրված դինամիկան փաստում է, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդգծել է, որ կամավոր ատեստավորման համակարգի ներդրման հիմնական նպատակներից մեկն ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն է եղել, և այդ խնդիրը ռազմավարական կարևորություն ունի պետության համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան