ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ջազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Դեկտեմբերի 4, 2025
Մշակութային լուրեր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է փառատոնի կարևորությունը. «Մարդկային կապիտալի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է։ Պետությունը ջանք չի խնայում ուժեղացնելու իր քաղաղացիներին, քանի որ ուժեղ քաղաքացին ինքն էլ ուժեղացնում է պետությունը։ Դրա լավագույն օրինակներից է «Կողք կողքի» փառատոնը, որը երկար ու մանրամասն թիմային աշխատանք է։ Մշակույթն ու արվեստը հնարավորություն են տալիս բացահայտել երեխաների ներուժն ու հարուստ ներաշխարհը։ Այս օրը և փառատոնը մեզ մղում են լինել ավելի մարդկային և ավելի ուշադիր մեր կողքին գտնվող մարդկանց նկատմամբ»։

«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության և փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը ևս շնորհավորել է օրվա առիթով՝ նշելով, որ փառատոնի կայացման հիմքում միասնական մեծ աշխատանք է, սեր ու նվիրում։

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ փառատոնի մասնակիցները հայտնի երգիչների և երաժիշտների հետ հանդես են եկել կատարումներով: Այս տարի փառատոնի մասնակիցներին սպասվում էին նաև հետաքրքիր անակնկալներ. համերգի ընթացքում բեմ են բարձրացել և նրանց նվագակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը: Այս համատեղ ելույթները մեծ ոգևորություն և խանդավառություն են առաջացրել երեխաների շրջանում:

«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Այս տարի փառատոնին մասնակցել է շուրջ 600 երեխա և պատանի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը: Փառատոնը մեկնարկել է առցանց սեմինարների շարքով. հանդես են եկել արտերկրի մասնագետներ Ալինա Սարգսյանը (ՌԴ), Վիվիեն Չանը (Հոնկոնգ), Նանոր Շահինը (ԱՄՆ): Նրանք վարպետության դասեր են անցկացրել ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար:

Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է փառատոնի գեղարվեստական մասը. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փառատոնի մասնակիցները «Իմ մեծ բեմը» խորագրի ներքո հանդես են եկել երաժշտական կատարումներով: Դեկտեմբերի 2-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black Box) երեխաները և պատանիները հանդես են եկել պարային կատարումներով և թատերական ներկայացումով:

«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Փառատոնի հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…