ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին: Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժ կա։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի գործունեության վերսկսումը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմից այն նախագահում է ԿԳՄՍ նախարարությունը: Կողմերը քննարկել են 2026 թվականին Երևանում նախատեսվող նիստի օրակարգային և կազմակերպական հարցերը:
Դեսպան Էդիտե Մեդնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը։ Լատվիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ուլդիս Միկուտսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փորձագիտական աջակցությունը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մասնավորապես առանձնացնելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման աշխատանքներում ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ընդգծելով, որ լատվիական փորձի ուսումնասիրությունը շատ օգտակար է եղել: Երիտասարդության ոլորտում համագործակցություն զարգացնելու համատեքստում քննարկվել է Հայաստան-Լատվիա երիտասարդական ֆորում կազմակերպելու հնարավորությունը:
Մշակույթի ոլորտում համագործակցության ուղղությամբ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է միջթանգարանային համագործակցության կարևորությունը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի կամ Հայաստանի ազգային պատկերասրահի և լատվիական որևէ առաջատար թանգարանի հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը։ Հաշվի առնելով Լատվիայի կինեմատոգրաֆիստների ներուժը ԵՄ շրջանակում համատեղ կինոնախագծեր իրականացնելու ուղղությամբ՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության և կինոոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները:
Կարևորելով կրթության ոլորտում համագործակցության զարգացումը՝ կողմերը ընդգծել են «Էրազմուս+» ծրագրերի ընձեռած հնարավորությունները, որոնց շրջանակում ՀՀ բուհերը համագործակցում են Լատվիայի Հանրապետության մի շարք հաստատությունների հետ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին, «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են թվային, ֆորմալ և ոչ ֆորմալ ցկյանս կրթությանը և այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց