Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի /ՌՎԻ/ աջակցությամբ տեղի է ունեցել «Մատչելիություն: Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» խորագրով համաժողովը:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Ավաջյանը և ՌՎԻ երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը:
Համաժողովին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ, պետական իրավասու կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն էր քննարկել նոր կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված շենք, շինությունների մատչելիության ապահովման հետ կապված խնդիրները, որոնց նվիրված պանելային քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթությունը ԿԳՄՍ նախարարության հիմնարար սկզբունքներից է: Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ ներառական կրթության կամ համընդհանուր ներառման մասին խոսելիս պետք է շեշտադրել բովանդակային, շենքային, միջավայրային, հոգեբանական, ուսուցչական կազմի ապահովման պայմանները, որոնք իրապես հնարավորություն են ստեղծում երեխայի ներառման համար։
«Ունենք շուրջ 1400 դպրոցներ, ավելի քան 1000 մանկապարտեզներ, շուրջ 100 մասնագիտական ուսումնական հաստատություններ, բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց շենքերի մեծ մասը նախորդ դարի 60-80-ական թվականներին կառուցված շինություններ են և մատչելիության խնդիր ունեն: Հետևաբար, ուսումնական հաստատություններում մատչելիության ապահովումը բավական բարդ գործընթաց է:
Այժմ Կառավարչության կողմից իրականացվում է 300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման, նորոգման և հիմնանորոգման ծրագիրը, որում ընդգրկված բոլոր հաստատություններն ապահովված են մատչելիության պայմաններով։ Մնացած բոլոր ուսումնական հաստատություններում գլոբալ առումով տեղային լուծումներ են իրականացվում՝ նվազագույն պայմանների ապահովման նպատակով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա նաև տեղեկացրել է՝ ըստ դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի՝ վերջին տարիներին առանձին տողով միջոցներ են հատկացվում մատչելիության ապահովման համար. յուրաքանչյուր դպրոց փուլային եղանակով շուրջ երեք միլիոն դրամի ֆինանսավորում է ստանալու՝ նվազագույն մատչելիության պայմանների ապահովման համար. «Իհարկե, այս տարբերակով շենքային ենթակառուցվածքներն ամբողջությամբ վերափոխել չենք կարող, սակայն նվազագույն մատչելիության պայմանները կապահովվեն: Պետք է նշել, որ նորակառույցների լիարժեք մատչելիության ապահովման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում՝ նախագծեր են փոխվում, ընթացիկ փոփոխություններ են իրականացվում, որպեսզի պահանջվող պայմանները հնարավորինս ապահովվեն»:
Անդրադառնալով կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ պետական բյուջեից տրվում է համապատասխան ֆինանսավորում՝ նախադպրոցական հաստատություններում մատչելի և խելամիտ հարմարեցումների ապահովմանը: «Այս ուղղությամբ ևս մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում. կան խնդիրներ, որոնք երբեմն պայմանավորված են շենքային պայմաններով, երբեմն էլ կարողություններով: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մի շարք դասընթացներ և ձեռնարկներ է մշակել, թե ինչ է մատչելիությունը, ինչպես պետք է ուսումնական հաստատությունն ապահովի մատչելիությունը, խելամիտ հարմարեցումը և այլն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով իրականացվող աշխատանքները:
Պանելային քննարկումն ընթացել է նաև հարցուպատասխանի ձևաչափով: Բանախոսները պատասխանել են հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական իրավասու կառույցների ներկայացուցիչների հարցերին:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդգծել են համագործակցության ամրապնդման և մատչելիության ապահովման ուղղությամբ հետագա քայլերի մշակման պատրաստակամությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան