ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերի քննարկման և տարեվերջյան ամփոփման նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ֆեդերացիաների ֆինանսավորմանը՝ նշելով, որ Կառավարության կողմից ուսումնամարզական հավաքների օրապահիկի և գիշերակացի չափաբաժինների վերանայումից հետո համապատասխան ծավալները տարեկան բյուջեներում լիարժեք ներառելու խնդիր կար, որը հաջորդ տարվա բյուջետային հատկացումներում կարգավորված կլինի.
«Ուսումնամարզական հավաքները ՀՀ կառավարության սահմանած չափաբաժիններով կազմակերպելու համար կտրվի բավարար ֆինանսավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է, ուստի կարևոր է, որ ֆեդերացիաները պահանջվող փաստաթղթերը ներկայացնեն ամբողջական և ժամանակին:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև համապատասխան մարզաձևի զարգացման ծրագիրը, որը թույլ կտա հստակ հասկանալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի տեսլականը, ինչ թիրախներ են դրվում մեկ, երկու կամ երեք տարվա կտրվածքով, և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել պետական աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզիկների ավիատոմսերի ձեռքբերմանը. ՀՀ կառավարության հաստատած նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարից, լավարկում է գործընթացը։ Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ հաստատված որոնողական համակարգերի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (10 և ավելի) ավիատոմսեր։
Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Սպորտի կառավարման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, որ կառույցի միջոցով կշարունակվի ֆեդերացիաների գործունեության կառավարումը։ Մեկ տարի առաջ ներդրված այս նոր համակարգին 2026 թվականից կմիանան նաև բռնցքամարտի, հրաձգության, շախմատի, բասկետբոլի, թաեքվոնդոյի, ձյուդոյի, ջրացատկի, ավանդական ուշուի, սեղանի թենիսի և ձիասպորտի ֆեդերացիաները. Սպորտի կառավարման կենտրոնը կապահովի վարչատնտեսական գործընթացների կազմակերպումը, իսկ ֆեդերացիաները կզբաղվեն առավելապես մարզական գործունեությամբ։
«Ֆեդերացիաները կունենան հնարավորություն ներբեռնելու առաջնությունների մասնակիցների տվյալները, արդյունքները, ինչը թույլ կտա ավելի թափանցիկ և պարզ համակարգ ստանալ՝ մեդալների հաշվառումից մինչև անվանական թոշակների տրամադրում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրմանը և տվյալների բազայի ամբողջացմանը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև օլիմպիական նպաստների նոր ծրագրին՝ տեղեկացնելով, որ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգն արդեն հաստատվել է և հունվարից կկիրառվի։
Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մարզահագուստների տրամադրմանը, մարզիչների վերապատրաստման ծրագրերին, մարզիկների պատվովճարների վերանայմանը, Հայաստանի առաջնությունների և ներքին մրցաշարերի կազմակերպման կանոնակարգերին և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց