ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» միջազգային համաժողովը

Նոյեմբերի 30, 2025
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) ընտրվել է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման գլխավոր միջազգային հարթակներից մեկի՝ «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» (EQAF 2026) ամենամյա համաժողովը հյուրընկալող բուհ։

Որոշման մասին պաշտոնապես հայտարարվել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2025» (EQAF 2025) միջոցառման ընթացքում:

EQAF–ը համատեղ կազմակերպվում է եվրոպական բարձրագույն կրթության չորս առաջատար կառույցների՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (European University Association (EUA), Որակի ապահովման եվրոպական ազգային ցանցի (European Network for Quality Assurance (ENQA)), Բարձրագույն կրթության մեջ կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիայի (European Association of Institutions in Higher Education (EURASHE)), Եվրոպական ուսանողական միության (European Students’ Union (ESU)) կողմից:

EQAF-ը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (European Higher Education Area, EHEA) որակի ապահովման ամենամեծ և ամենահեղինակավոր հարթակներից է՝ միավորելով բուհերի ղեկավարներին, որակի ապահովման ազգային և միջազգային կառույցներին, ինստիտուցիոնալ որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողական կառույցներին և եվրոպական բարձրագույն կրթության քաղաքականություն մշակողներին։

Հայաստանում EQAF 2026-ի անցկացումը կարևոր ձեռքբերում է, որն ընդգծում է Հայաստանի պատրաստվածությունը և նվիրվածությունը որակի ապահովման եվրոպական չափանիշներին ու սկզբունքներին՝ ամրապնդելով մեր երկրի դերը եվրոպական բարձրագույն կրթության տարածքում: Այն նաև հնարավորություն է միջազգային հարթակներում ներկայացնելու Հայաստանի բուհերի փորձը և ներուժը՝ որպես հավասարակշիռ, նորարար և պատասխանատու գործընկերոջ։

Հայաստանում համաժողովի անցկացումը հնարավորություն կտա ընդլայնել բուհական համակարգի միջազգային համագործակցությունը։

Համաժողովին կմասնակցեն հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից՝ քաղաքականություն մշակողներ, բուհերի ռեկտորներ, որակի ապահովման գործակալությունների ղեկավարներ, հետազոտողներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…