ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

Նոյեմբերի 29, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը՝ նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, դիմակայունությանն ու կայուն համայնքների ձևավորմանը:

«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում, և այդ տեխնիկայով գործվող կարպետների գիտելիքների ու հմտությունների փոխանցումը մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթություններից է:

Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքի 60 կանայք՝ արդյունքում ստեղծելով շուլալ տեխնիկայով գործված կարպետներ և կարպետներով համադրված ձեռարվեստի տարբեր նմուշներ: Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ ցուցադրությամբ:

Շուլալ կարպետի պատրաստման տեխնիկային կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ TELIK 3.mp4 - Google Drive

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն