ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տարկետման ընթացակարգի փոփոխություն Շանհայի վարկանիշավորման ցանկի բուհերում սովորողների համար. նախագիծ

Նոյեմբերի 27, 2025
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Ըստ այդմ՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի http://www.shanghairanking.com առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում ուսումնառության հիմքով տարկետում ստացած քաղաքացիները հնարավորություն կունենան բուհն ավարտելուց հետո ևս առնվազն երեք տարի տարկետում ստանալ՝ Կառավարության կողմից նշված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար, որից հետո կազատվեն զինծառայությունից։

Ըստ որոշման հիմնավորման՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ներգրավելու արտերկրի հեղինակավոր բուհերի շրջանավարտներին, բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք իրենց մասնագիտական աշխատանքով կնպաստեն երկրի համար առանցքային ոլորտների զարգացմանը։

2018 թվականից գործող կարգի շրջանակում Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու նպատակով արդեն իսկ տարկետում է ստացել 650 քաղաքացի՝ տարբեր կրթական աստիճաններով։ Նրանցից 570-ը շարունակում է ուսումը և օգտվում է տարկետման իրավունքից, սակայն անհրաժեշտ է կատարելագործել գործիքակազմը՝ ապահովելու այդ քաղաքացիների վերադարձը և նրանց ներուժի արդյունավետ կիրառումը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում։

ՀՀ վերադարձը խթանելու և ներգրավված մասնագետների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով փոփոխությունները տարածվելու են նաև Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1 կետով տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիների վրա։ Մասնավորապես՝ այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու է, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավորություն կունենան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և աշխատել մեր պետության համար: Նախատեսվում է, որ ՀՀ-ում համապատասխան կարգով աշխատանքի անցնելու համար ևս զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգ կգործի:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկման։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: