ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:
Արձանագրությանը կից ներկայացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կանոնադրության փոփոխության նախագիծը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ դեռևս 2007 թ. Հայաստանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ այլ երկրները ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը 2012 թ. արձանագրությամբ ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած 7 երկրից 5-ը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, արդեն վավերացրել են նոր արձանագրությունը: Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ՀՀ կողմից:
«2012 թ. արձանագրությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կանոնադրության առաջին և չորրորդ բաժիններում, ինչպես նաև ավելացվել է հինգերորդ բաժինը, որը վերաբերում է այս մարմնի կողմից ֆինանսավորման տրամադրմանը՝ տվյալ մարմնին արդյունավետ մասնակցության շրջանակում»,- անդրադառնալով արձանագրության վավերացման անհրաժեշտությանն ու առաջարկվող փոփոխություններին՝ նշել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ընդհանուր առմամբ փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի կազմի ձևավորումը, անդամների փոխարինելիությունը, ձայների բաշխման կարգը, նախագահի լիազորությունների ժամկետը, քարտուղարության դերը և լիազորությունները, դիտորդության կարգավիճակը և այլն:
Հիմնական փոփոխությունները վերաբերում են նաև խորհրդի լիազորությունների հստակեցմանը, ինչպես նաև խորհրդի նիստերի կազմակերպման և ֆինանսավորման կարգի հաստատմանը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցությունն այժմ էլ ընթանում է, իսկ առաջարկվող արձանագրության վավերացմամբ գործընթացը կբարելավվի:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց