ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Ղազախստանի միջև

Նոյեմբերի 21, 2025
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո Աստանայում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասատ Նուրբեկը փոխանակել են գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Կողմերը, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնել աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի համագործակցային հարաբերությունների զարգացմանը, խրախուսել և խթանել երկու պետությունների դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերը: Կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր հայ-ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության նպատակով:

Փոխանակվել են նաև Հայաստանի և Ղազախստանի ազգային գրադարանների, Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Ղազախսինեմա» ազգային կինոյի աջակցության պետական կենտրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ղազախստանի Ա. Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի միջև համագործակցության մասին հուշագրեր:

Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ծնող-ուսուցիչ տանդեմ. որտե՞ղ է ավարտվում դպրոցի պարտականությունը և սկսվում ընտանիքինը

    Թեմայի հեղինակ՝ Արմինե.

    Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…

  • Արդյունավետ դասապլանի կառուցվածք

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ Բադալյան

    Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…

  • ՆԱԽԱԳԻԾ՝ <<ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ>>

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Ավետիսյան

    «ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…

  • ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ

    Թեմայի հեղինակ՝ Մարինե Ավետիսյան

    Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…

  • Ինչպե՞ս «Շրջել» պատմության դասարանը. 5E մոդելի, խաղայնացման և ԱԲ գործիքների սիներգիան

    Թեմայի հեղինակ՝ Դիաննա Ք.

    Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…