ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Նոյեմբերի 18, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստան այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Թեյմուրազ Գամցեմլիձեի հետ:

Պաշտոնյաները քննարկել են միջմշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները և թանգարանների ոլորտում համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Հիշեցնենք՝ Վրաստան այցի նպատակն էր Թբիլիսի քաղաքի N 13 հասցեում հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն