ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարիամ Խաչատրյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Կոնֆուցիոս ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նոյեմբերի 14-16-ը Պեկինում մասնակցել են Չինարենի համաշխարհային համաժողովին, որը համախմբել էր ավելի քան 160 երկրների ներկայացուցիչների։
Համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվել է «Նորարարությունը առաջնորդում է, արհեստական բանականությունը՝ հզորացնում. չինարենի ուսուցում՝ առանց սահմանների» խորագրի ներքո՝ ընդգծելով, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերաձևավորում համաշխարհային չինական կրթությունը և միաժամանակ ամրապնդում լեզվի դերը՝ որպես քաղաքակրթական երկխոսության և զարգացման կամուրջ։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Չինարեն՝ առանց սահմանների․ ուսուցման առցանց և անցանց միասնական էկոհամակարգի ստեղծում» սեմինարը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալը։
Ընդգծելով երկու պետությունների մշակույթի և կրթության ոլորտներում խորացող հարաբերությունների կարևորությունը՝ Մարիամ Խաչատրյանը, մասնավորապես, շեշտել է մասնագիտական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը միտված երկկողմ նախաձեռնությունների դերը։
ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալը կարևորել է հայերենի տեխնոլոգիականացմանը նպաստող համատեղ ծրագրերը, Հայաստանում չինարենի ուսուցման և գնահատման մեխանիզմների արդիականացմանն ուղղված աշխատանքները։
«Հայերենի և չինարենի ստուգման ու գնահատման դաշտում մեր երկրները կարող են արդյունավետ համագործակցել թե՛ չինարենի ստուգումը ներկայիս հիբրիդային եղանակից տեխնոլոգիականի փոխակերպելու, թե՛ հայերենի տեխնոլոգիականացմանն ուղղված ծրագրերում»,- մասնավորապես նշել է Մարիամ Խաչատրյանը։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ փոխվարչապետ Դին Սյուեսիանը։
Եռօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են չինարենի ուսուցման ընդլայնման, բազմակողմ համագործակցությունների ձևավորման, կրթական ծրագրերի զարգացման, ինչպես նաև լեզվի ուսուցման նորարարական մեթոդների, արհեստական բանականության գործիքների կիրառմանն առնչվող հարցեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան