ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտում առկա խնդիրները, գնահատել իրականացված աշխատանքները և միասին ձևակերպել հետագա անելիքները։
Հասմիկ Ավագյանը նշել է, որ այցեր է իրականացրել մի շարք մարզադպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրներ և դրանց լուծումները. «Մարզադպրոցի տնօրեններին դիտարկում ենք՝ որպես առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտի զարգացման հարցերում սրտացավ մարդիկ։ Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի մարզադպրոցների դերի ամրապնդումը՝ հատկապես հանրակրթական դպրոցների և համայնքների հետ համագործակցության միջոցով։ Այսօր դեռ շատ ծնողներ բավարար տեղեկացված չեն, որ մարզադպրոցներում ուսուցումը լիովին անվճար է, և բոլոր ծախսերը՝ ներառյալ մարզիչների աշխատավարձերը, հոգում է պետությունը։ Սա միասին պետք է շտկենք՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով երեխաների ներգրավվածությունը սպորտում»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տարբեր մարզադպրոցներ կատարած այցերի ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գործառույթների պատշաճ կատարման հետ կապված: Հասմիկ Ավագյանն ընդգծել է՝ անհրաժեշտ է առավել հետևողական լինել թերացումների վերացման հարցում, սակայն, միաժամանակ, կարևոր է գնահատել և խրախուսել այն տնօրեններին և մարզիչ-մանկավարժներին, որոնք ազնվորեն և նվիրվածությամբ են կատարում իրենց աշխատանքը. «Մեր նպատակը մեկն է՝ միասին կառուցել ավելի արդյունավետ, առողջ և գործուն համակարգ, որտեղ մարզադպրոցը կլինի սպորտի զարգացման ամուր հիմքը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են մրցումների մասնակցության դեպքում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրին, մարզական հավաքների կազմակերպման ֆինանսավորմանը, մարզիչ-մանկավարժների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացին։
Հասմիկ Ավագյանը տեղեկացրել է՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, և այս առումով շատ կարևոր են մարզիչ-մանկավարժների և նաև տնօրենների մասնագիտական դիտարկումները՝ դրույթների լավարկման և բարելավման նպատակով:
Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ակտիվորեն ներկայացնել իրենց առաջարկները ԿԳՄՍ նախարարություն՝ ընդգծելով, որ ոլորտի բարելավումը պահանջում է համատեղ և շարունակական աշխատանք։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան