ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Օֆելյա Համբարձումյան 100». հոբելյանական համերգ և նամականիշի մարման արարողություն

Նոյեմբերի 12, 2025
Մշակութային լուրեր

Այս տարի նշվում է հայ երգի երախտավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակը:

Հոբելյանի շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն:

Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգը: Հանդես կգա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն