ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը

Նոյեմբերի 12, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։

Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։

Մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 16–ի նիստում ներկայացված 7 հայտերից փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել արվեստագետ Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» (համադրողներ՝ Թոնի Շաֆրազի, Թինա Շաքարյան) նախագիծը:

Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստագետ է, որի յուրօրինակ և նորարարական ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են ամերիկյան, եվրոպական ցուցասրահներում։ Նախագծի համադրողներից՝ Թոնի Շաֆրազին ժամանակակից արվեստի մասնագետ է և հանդիսանում է աշխարհի մի շարք հեղինակավոր պատկերասրահների խորհրդատու և արվեստի գործակալ։ Թինա Շաքարյանը ևս զբաղվում է ժամանակակից արվեստով և կազմակերպել ու համադրել է տասնյակ ցուցադրություններ արտերկրյա բազմաթիվ պատկերասրահներում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն