Մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում գրողի տուն-թանգարանում տեղի է ունեցել նամականիշի մարում՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմային:
Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ» ընկերության խորհրդի անդամ Վիկտորյա Պողոսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Կարևորելով միջոցառումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոբելյանական հանձնաժողով է ձևավորվել, միջոցառումների իրականացման նպատակով պետության կողմից հատկացվել է շուրջ 62 միլիոն դրամ: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների՝ նա առանձնացրել է Լայպցիգում՝ Ավետիք Իսահակյանի ապրած տան պատին հուշատախտակի բացումը՝ այն կարևորելով միջազգային հանրահռչակման տեսանկյունից:
«Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված նամականիշի մարումը մի նոր էջ կլինի ֆիլատելիայի պատմության մեջ: Նամականիշը դառնում է յուրօրինակ փոստային դեսպան աշխարհի տարբեր ծայրերում: Մենք, այսպիսով, մեր անցյալն ու մշակույթն ենք մեծարում և հանրահռչակում ողջ աշխարհում»,- ելույթում ասել է Ավետիք Իսահակյանը:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (1875-1957թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:
Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: Տպագրվել է 10 000 օրինակով:
Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև Կենտրոնական բանկի կողմից հատված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված 10 հազար դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամի հանձնման արարողությունը:
Հուշադրամի դիմերեսին Արագած լեռն է և Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող, դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում՝ 300 օրինակով, էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես):
Երաժշտական կատարումներով հանդես է եկել թանգարանի կամավոր աշխատակից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Գոհար Հարությունյանը։ Տեղի են ունեցել նաև Ավ. Իսահակյանի կենդանության օրոք նկարահանված բացառիկ կադրերի պրեմիերա և «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսը, որի առիթով ներկա են եղել ՀՀ-ում Իրանի և Իրանում ՀՀ դեսպանատներից ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան