ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են ռազմական կրթության զարգացման վերաբերյալ հարցեր

Նոյեմբերի 11, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում:

Հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առարակայական ծրագրերի փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին. նշվել է, որ ապահովվելու է ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ սպայական կրթություն ստացող ուսանողների համար: Առանձնակի կարևորվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո բանակային խաղերի անցկացումն ուժային կառույցների միջև, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից:

Քննարկվել են նաև մասնագիտական վերապատրաստումների բարելավմանը վերաբերող հարցեր՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումների համատեքստում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրություն և հասարակագիտություն առարկաների հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…