Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին Գիտության համաշխարհային օրվա առիթով և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականությունների արդյունքները և առաջիկա շրջափուլի անելիքները։
«Նախորդող շրջափուլի մասին բազմիցս խոսել ենք, այդ թվում՝ գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որն արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է և նախորդ հունվարի 1–ին հասավ իր լրումին։ Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել և առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդող ժամանակահատվածում սերտորեն աշխատել են «Գիտուժ» նախաձեռնության հետ, և այս տարիները եղել են ուղենշային։ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հոկտեմբերի 20–ից ուժի մեջ մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, նախարարի խոսքով, նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ է ձևավորում գիտության զարգացման համար։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ներկայում հանրային քննարկման է ներկայացված առաջիկա 5 տարիների Գիտության զարգացման ռազմավարությունը։
«Այստեղ էլ ԿԳՄՍ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկների համար, քանի որ ներկայացված ռազմավարությունը դեռևս նախագիծ է, և առաջարկներն օգտակար կլինեն»,– ասել է նախարարը։
Նա հավելել է, որ «Գիտուժ»–ի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ ուղղված գիտության հանրահռչակմանը, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակվել են հատուկ գործիքակազմ և մեթոդաբանություն, որոնք իրականացվում են նույնիսկ մանկապարտեզներում։ «Գիտության շաբաթ»–ի շրջանակում ավելի քան 300 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մասնակցել են գիտափորձերի և այլ միջոցառումների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նպատակային գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրներն ու լուծումները։ Անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում, պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը և այլ հարցերի։
Վարչապետը «Գիտուժ» նախաձեռնության անդամներին առաջարկել է ԿԳՄՍ նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ Կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են և պատրաստ են մտնել գործնական փուլ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան