Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը նշել է Գիտության միջազգային օրը, որը կրում է «Հանուն խաղաղության և զարգացման» խորագիրը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, գիտնականներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին տոնի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրվա կապակցությամբ՝ օրը համարելով խորհրդանշական: «Այս օրն իսկապես շատ կարևոր է գիտության հանրային նշանակության և գիտության ազդեցության մասին խոսելու տեսանկյունից: Այս համատեքստում չափազանց կարևոր են պետության կարիքների և գիտական արդյունքի համապատասխանեցումն ու անհրաժեշտ գործիքակազմերի ու խողովակների առկայությունը: Գիտության նշանակությունը նաև հանրային զարգացման ուղենիշներ է դնում, և այստեղ ևս բազմաթիվ անելիքներ կան»,- ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել ակադեմիային ակտիվ գործունեության համար՝ կարևորելով գիտական համայնքի՝ տարբեր մրցույթներում ցուցաբերած բարձր մասնակցությունը:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ անելիքների մեծ մասն ուղղված է երեխաներին դեպի գիտություն ուղղորդելուն, գիտնականի կարիերան իբրև գրավիչ և մրցունակ ներկայացնելուն, ինչպես նաև գիտական արդյունքը ոչ միայն մասնագիտական շրջանակներին, այլև հանրային լայն լսարաններին հասանելի դարձնելուն:
Նա շեշտել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերակատարումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող վերափոխումների ճանապարհին՝ որպես ակադեմիայի զարգացման նոր շրջափուլ՝ ի նպաստ թե՛ գիտության, թե՛ պետության ու հանրության զարգացման:
Նախարարը միաժամանակ կարևորել է գիտության միջազգայնացմանն ուղղված աշխատանքներն ու գիտության զարգացումը հայերենով։ «Մեր ամսագրերի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավվածությունն ունի ռազմավարական և անվտանգային նշանակություն: Այս առումով կարևոր է խրախուսել և զարգացնել հայերենով գիտությունը, որպեսզի թե՛ մեր, և թե՛ տարբեր երկրների գիտնականներ հնարավորություն ունենան տպագրվելու որակյալ ամսագրերում նաև հայերենով: Այս ուղղությամբ քննարկվելու է հավելյալ ծրագրեր և աջակցության գործիքակազմեր ներդնելու հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Այս համատեքստում նա հիշեցրել է Մատենադարանում կազմակերպված Հայագիտական կոնգրեսը, որը միավորում է տարբեր երկրներում գործող հայագիտական առաջատար կենտրոններին։ Նա նշել է՝ նպատակ կա առաջիկայում հայագիտության զարգացման առանձին հայեցակարգային փաստաթուղթ ունենալ։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությանը, որը, ըստ նրա, կնախանշի այն քայլերը, որոնք բերելու են ավելի զարգացած և մրցունակ գիտություն:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է ընդգծել գիտության նշանակությունը և արդիականությունը մեր առօրյա կյանքում՝ համարձակ քայլերով շարժվելով դեպի նորարարություններ, բարձր տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն. «Մենք ապրում ենք գիտական հրաշքների դարաշրջանում՝ արհեստական բանականություն, գենետիկական տեխնոլոգիաներ, տիեզերական հետազոտություններ։ Սակայն, միևնույն ժամանակ, աշխարհը և, մասնավորապես, մեր հասարակությունը, կանգնած են գիտության նկատմամբ վստահության ճգնաժամի առաջ: Նշանակալից է, որ հենց այս օրերին ընթանում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարության խորքային վերանայում, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի և գործառույթների արդիականացման գործընթաց։ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, ըստ որի՝ ակադեմիան ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից անցնում է հիմնադրամի»:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ակադեմիան վերափոխվում է վարչակազմակերպչական կառույցից գիտամեթոդական և փորձագիտական կենտրոնի, որի հիմնական առաքելությունը կլինի գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և լաբորատորիաների գործունեության գնահատումն ու մշտադիտարկումը՝ բազային և ծրագրային արդյունավետության, ինչպես նաև միջազգային չափանիշների համապատասխանության տեսանկյունից։ Բացի այդ՝ ակադեմիան կզբաղվի գիտության ոլորտի ընդհանուր քաղաքականության ձևավորմամբ և Կառավարությանն առաջարկությունների ներկայացմամբ, ինչպես նաև հրատարակչական գործունեությամբ:
Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել ԳԱԱ 2025 թ․ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթի հավաստագրերի հանձնման արարողությունը։ «Գիտության աշխարհում» հանդեսի 20-ամյակի առթիվ շնորհակալագրեր են հանձնվել առավել ակտիվ հեղինակներին։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են գիտական զեկուցումներ ոչ միայն տեղի, այլև միջազգային տարբեր կառույցներ ներկայացնող գիտնականների կողմից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան