2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Վերոնշյալ թեմայով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել «Հայելի» ակումբում, որի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով` 12-ամյա պարտադիր կրթության անցման պարագայում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ` կապված կրթությունից դուրս մնացած երեխաների հետ: Ըստ նրա` որոշ ծնողներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ պատճառաբանելով, որ նա դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու իրավունքից։ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն իր հերթին նշել է, որ ծնողներին պետք է բացատրել, որ երեխաները վեց տարեկանը լրանալուն պես պետք է հաճախեն դպրոց և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։Նա տեղեկացրել է, որ պարտադիր 12-ամյա կրթությանը զուգահեռ՝ այս ուսումնական տարվանից Լոռու մարզում ներդրվելու է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և արագ արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հաջորդ տարի նախատեսվում է գործարկել ամբողջ հանրապետությունում: Համակարգը մշակել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Ըստ բանախոսի` համակարգը հնարավորություն կտա պարզել, թե քանի երեխա և ինչ պատճառներով է դուրս մնացել կրթությունից, և կազմակերպել նրանց վերադարձը դպրոց:
Արտակ Պողոսյանը պարզաբանել է, որ սեպտեմբերի 10-ից հետո, երբ բոլոր դպրոցները կտրամադրեն առաջին դասարան հաճախած աշակերտների տվյալները, համակարգը կհամադրի և կպարզի, թե 2011թ. ծնված երեխաների քանի տոկոսն է մուտք գործել դպրոց: Այն հնարավորություն կտա հետևել ցանկացած երեխայի, և դեպքը վարողները կկարողանան զբաղվել նրանց խնդիրներով: ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով` համակարգի մեկ այլ բաղադրիչ վերաբերում է դպրոցից դուրս մնալու ռիսկին ենթակա երեխաներին, ովքեր ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը: Այս նպատակով ԿԳՆ-ն կհամագործակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, մարզպետարանների և ոստիկանության հետ: «Օրինակ, երբ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում սոցիալական խնդիրների պատճառով, տնօրենը, խոսելով երեխայի ծնողների հետ, համապատասխան նշագրում է անում համակարգում, որ երեխան դպրոց չի հաճախում սոցիալական խնդիրների պատճառներով: Համակարգն ավտոմատ ցույց է տալիս մարզպետարանի հանրակրթության, սոցիալական վարչությանը, ԿԳՆ-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ գոյություն ունի խնդիր»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ 2015-16 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների (որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց) թիվը մոտ 300 է, որը, ըստ բանախոսի, մեկ տոկոսից քիչ է։ «Հաճախ ծնողները խուսափում են երեխային դպրոց ուղարկել, եթե նրա 6 տարին սեպտեմբերին դեռ չի լրացել: Մինչդեռ առաջին դասարան պետք է հաճախեն բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև դեկտեմբերի 31-ը», -նշել է նա։
Բանախոսները նշել են նաև, որ կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց կրթության իրավունքի իրացման հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ակնկալում են հանրության լայն աջակցությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան