ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև Ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները այցելել են Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ սովորում է Ղարաբաղից տեղահանված 250 աշակերտ, աշխատում է 12 մանկավարժ, 8 վարչական կամ այլ պաշտոն զբաղեցնող մասնագետ։
Դպրոցը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված բյուջետային աջակցության և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (Global Concessional Financing Facility, GCFF) կողմից հատկացված միջոցներով մշակված աջակցության ծրագրի շահառու է: Ծրագիրն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների ներառմանն ու շարունակական կրթության ապահովմանը՝ նպատակ ունենալով աջակցել բռնագաղթած մանկավարժներին՝ մասնագիտական գործունեությունը շարունակելու, իսկ սովորողներին՝ նոր միջավայրում ինտեգրելու հարցերում։
Պաշտոնյաները դպրոց են այցելել՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը, քննարկելու նման նախաձեռնությունների հասցեականությունը՝ տեղահանված քաղաքացիների կրթական իրավունքների ապահովման, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործում։ Քննարկման ժամանակ անդրադարձ է արվել նաև Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի դրամաշնորհային ծրագրով «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցմանը։
Նշենք, որ ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման նախագիծ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է այդ մասնագետների գործունեությունը հանրակրթական ուսումնական հաստատությունում շարունակելու հնարավորություն ստեղծել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց