ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծառայությունների ձեռքբերում՝ ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման նպատակով

Հոկտեմբերի 30, 2025
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության որոշմամբ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խորհրդատվական ծառայություններ ձեռք կբերի «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունից:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում:

Խորհրդատվական ծառայությունների անհրաժեշտությունն առաջացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը պատշաճ կերպով ապահովելու նպատակով:

Խորհրդատվական ծառայությունները, մասնավորապես, միտված են լինելու ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը՝ ՀՀ մանկավարժական կրթության որակի լավարկման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով:

«ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունը Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դուստր կազմակերպությունն է: Միայն այս ընկերության միջոցով է UCL-ը խորհրդատվական ծառայություններ մատուցում՝ գերազանցության մոդելն այլ երկրներում կիրառելու առաքելությունն իրականացնելու նպատակով:

2024թ. հոկտեմբերի 8-ին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և UCL-ի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով՝

  • համալսարանների միավորման մոդելների վերաբերյալ գիտելիքի փոխանակում և խորհրդատվության մատուցում,
  • ուսումնական ծրագրերի մշակում և գնահատում,
  • բարձրագույն կրթության հաստատության աշխատակազմի մասնագիտական զարգացման նպատակով աջակցություն:

Արդեն 12 տարի անընդմեջ UCL-ը կրթության ոլորտում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ UCL Կրթության ինստիտուտի ակադեմիական գերազանցությամբ ու առաջնորդությամբ: Այն առաջատար է Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարաններից։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ որոշում է կայացվել գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:

Մատուցվող ծառայությունների արժեքը կկազմի 6,610,400.0 բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP) համարժեք ՀՀ դրամ՝ հինգ տարվա համար: Նախատեսվում է ըստ տարիների բաշխված գումարները յուրաքանչյուր օրացուցային տարվա կտրվածքով փոխանցել փուլային տարբերակով՝ «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության հետ կնքվող ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման ծառայությունների ձեռք բերման պայմանագրի համաձայն։

Հիշեցնենք, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագրեր են կնքվել՝

  • «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ ՋիԷմբիԷյջ»-ի հետ՝ ակադեմիական քաղաքի կառավարման մոդել մշակելու և տեխնիկական կլաստերի ինտեգրված ռազմավարություն և կառավարման համակարգ ձևավորելու ծառայությունները ձեռք բերելու,
  • ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության հետ՝ գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերելու,
  • «ԱրԷսՅուՓի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգի» հետ՝ քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ ձեռք բերելու,
  • «Սիստեմատիկա» ընկերության հետ՝ ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…