Դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություններ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Գրությամբ դպրոցներին տրամադրվել է Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում դպրոցականների վարքագծի ուղեցույցը և համապատասխան համայնքում գտնվող դպրոցների և հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն:
Հիմք ընդունելով ուղեցույցի պահանջները՝ յուրաքանչյուր դպրոց իրեն կցված հուշարձանի նկատմամբ պետք է իրականացնի պատշաճ խնամք՝ ապահովելով պատմական հուշարձանների հանդեպ հանրային վարքականոնի ձևավորում դպրոցահասակ տարիքից:
Շրջաբերական գրությամբ դպրոցներին նաև հանձնարարվել է հուշարձանների տարածքներում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:
Հուշարձանների տարածքներում մաքրման և խնամքի աշխատանքների կատարման ընթացքում վնաս չպատճառելու, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման նպատակով դպրոցները պետք է համագործակցեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ (հեռ.` +374-10-58-74-25): Դպրոցականները հուշարձանների տարածքում կրթական և դաստիարակչական բնույթի աշխատանքները կիրականացնեն Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մարզային և տարածքային մասնագետների համակարգմամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Գրականությունը` որպես ազգային ինքնության «ողնաշար» Ինչպե՞ս չդարձնել դասը ձանձրալի քարոզ: Հարգելի´ գործընկերներ, այսօր աշակերտների ինքնագիտակցության ձևավորման հարցում գրականության ուսուցիչը ստանձնել է ամենաբարդ դերը: Մենք պետք է ոչ միայն սովորեցնենք վերլուծել…
Ոչ ֆորմալ կրթությունը ուսուցման այն ձևն է, որը կազմակերպվում է դասական կրթական համակարգից դուրս, սակայն ունի որոշակի նպատակ և ծրագիր: Այն կարող է իրականացվել տարբեր միջավայրերում՝ դասընթացների, սեմինարների, ակումբների, կրթական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց