ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցող ուսուցիչներին

Հոկտեմբերի 27, 2025
Իրազեկում

Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգությունները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկված դիմումները՝ տեղեկացնում ենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 2514-Ա/2 հրամանով։

Ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին ատեստավորմանը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի:

Թարմացված ժամանակացույցը՝ հրամանին կից հավելվածում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն