ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հոբելյանական 160-րդ թատերաշրջանի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Աճեմյանցիներին շնորհավորելով հոբելյանական 160-ամյակի առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Վստահ եմ, որ թատրոնն առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որն այսօր բոլորիս հավաքել է այստեղ։ 160 տարվա պատմությունը կերտել են բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, որոնք այս թատրոնի շատ կարևոր մասն են, և այսօր առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք ու մեր հարգանքի տուրքը մատուցենք այդ բոլոր մարդկանց:
Գյումրու թատրոնը մեր ամենադինամիկ զարգացող թատրոններից է, և հատկապես կարևոր է, որ այստեղ գալիս են ներկայացումներ դիտելու ոչ միայն գյումրեցիները, այլև մեր ամենատարբեր բնակավայրերի քաղաքացիները։ Սա նշանակում է, որ թատրոնի ներկայացումները վաղուց դուրս են եկել այս դահլիճի սահմաններից և դարձել սիրված ու պահանջված լայն հանրության համար:
Մենք շարունակելու ենք լինել թատրոնի կողքին, և խոսքը միայն նոր ներկայացումների ստեղծման ու հյուրախաղերին աջակցելու մասին չէ։ Մենք նաև հանձնառություն ունենք վերափոխելու թատրոնի պայմանները. աշխատանքի մեծ մասն արված է։ Ուրախ եմ հայտնել, որ այս տարի էլ պետության աջակցությամբ Գյումրու թատրոնը կունենա ամբողջությամբ նոր լուսային և ձայնային համակարգ, ինչը նոր հնարավորություններ կընձեռի թատրոնի զարգացման համար»:
Որպես տարիների նվիրյալ աշխատանքի գնահատանք՝ նախարարը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևներ է հանձնել: Ըստ այդմ՝ Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Գրիգորյանը և Նառա Սանթոյանը:
ԿԳՄՍՆ մեդալներով են պարգևատրվել դերասաններ Հովհաննես Հովհաննիսյանը, Հասմիկ Վիրաբյանը և Արսեն Սաղաթելյանը: Թատրոնի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Թատրոնի հոբելյանի առիթով ճեմասրահում ներկայացվել են տարբեր տարիների լավագույն ներկայացումների զգեստներն ու արխիվային լուսանկարները, ինչպես նաև տեղի է ունեցել «160 ակնթարթ» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Թատրոնի մեծ դահլիճում կայացել է «Արտիստիկ համերգ» շոու-ծրագիրը՝ «Ֆոլկաստիկ» բենդի և թատրոնի արտիստների մասնակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…