ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Փարիզում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին (COP10)՝ նվիրված կոնվենցիայի 20-ամյակին:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են վերջին 20 տարիների ընթացքում կատարված աշխատանքները, դրանց արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են հետագա բարելավման ուղղությունները։ Միջոցառման հիմքում եղել են էթիկայի, ազնվության և արդար խաղի սկզբունքների շուրջ քննարկումները՝ շեշտադրելով սպորտում այդ արժեքների կարևորությունը։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 ներկայացուցիչ՝ ավելի քան 150 երկրից։
Խորհրդաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն առանձնազրույց է ունեցել Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA) կառավարության հետ հարաբերությունների տնօրեն Դարրեն Մալալիի հետ, ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կառավարության հակադոպինգային քաղաքականությունը և վերահաստատել գործադիրի՝ մաքուր սպորտին աջակցելու հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը Դարրեն Մալալիին է փոխանցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի՝ ՀՀ այցելելու հրավերը: Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես հաշվի առնելով 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը, ինչպես նաև ծանրամարտի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունները։
«Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի 20-ամյակին նվիրված եռօրյա խորհրդաժողովին քննարկվել են նաև մի շարք իրավական փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերել են երկրների գործառնական անկախությանը։ Թեև մի շարք երկրներում այդ անկախությունը դեռ լիարժեք ապահովված չէ, Հայաստանում այն ամրագրված է օրենքով՝ սկսած 2023 թվականից։ Ըստ այդմ՝ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը գործում է որպես ինքնուրույն մարմին՝ օրենքով սահմանված լիազորություններով։
Քննարկվել են նաև վերապատրաստումների, հետազոտությունների և կառուցվածքային բարելավումների հարցեր։
«Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիային Հայաստանն անդամակցում է 2010 թվականից: WADA-ն մշակում է հակադոպինգային ընդհանուր ստանդարտներ և հակադոպինգային օրենսգիրք, որոնք ենթակա են պարտադիր կատարման անդամ բոլոր պետությունների կողմից: Միայն պետությունների կողմից WADA-ի օրենսգրքի համապատասխանության և անդամավճարի վճարման պայմանով են Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Միջազգային մարզական ֆեդերացիաները թույլ տալիս պետությունների մարզական պատվիրակություններին մասնակցել Օլիմպիական խաղերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց