ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` 2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:
Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի,Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ և Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի միջնակարգ և հիմնական, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2017թ հուլիսի 27-ի 834-Ա/2 հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը և տարրաական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…